https://arm.sputniknews.ru/20250617/haj-iranakan-hamategh-entakarucvatsqajin-nakhagtsery-chen-tuzhi-hajastanum-iih-despan-90239794.html
Հայ-իրանական համատեղ ենթակառուցվածքային նախագծերը չեն տուժի․ Հայաստանում ԻԻՀ դեսպան
Հայ-իրանական համատեղ ենթակառուցվածքային նախագծերը չեն տուժի․ Հայաստանում ԻԻՀ դեսպան
Sputnik Արմենիա
Իրանցի դիվանագետն ընդգծեց՝ բոլոր աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T17:51+0400
2025-06-17T17:51+0400
2025-06-17T17:56+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
մեհդի սոբհանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90231515_0:0:1206:679_1920x0_80_0_0_6ad44cd555fbf01c2eb0f08748aec9db.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ Հայ-իրանական համատեղ ենթակառուցվածքային նախագծերը վերջին իրադարձությունների հետևանքով չեն տուժի։ Այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով Sputnik Արմենիայի լրագրողի հարցին։Դեսպանն ընդգծեց՝ պատերազմն Իրանի, այլ ոչ թե Հայաստանի տարածքում է տեղի ունենում, և որևէ փոփոխություն նախագծերում չի լինի։Նրա խոսքով՝ փոփոխություններ տեղի չեն ունենա ոչ միայն Հայաստանում, այլև Իրանում․ անհրաժեշտ բոլոր ծառայությունները շարունակում են մատուցվել ամբողջ երկրի տարածքով։«Թշնամին փորձում է հուսալքություն ներարկել Իրանի ժողովրդին, դուք դրա ազդեցությանը մի երթարկվեք»,- ասաց դեսպան Սոբհանին։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90231515_123:0:1195:804_1920x0_80_0_0_f4d972d1ea692d6078068fc67a7ed32c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, մեհդի սոբհանի
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, մեհդի սոբհանի
Հայ-իրանական համատեղ ենթակառուցվածքային նախագծերը չեն տուժի․ Հայաստանում ԻԻՀ դեսպան
17:51 17.06.2025 (Թարմացված է: 17:56 17.06.2025) Իրանցի դիվանագետն ընդգծեց՝ բոլոր աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ Հայ-իրանական համատեղ ենթակառուցվածքային նախագծերը վերջին իրադարձությունների հետևանքով չեն տուժի։ Այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով
Sputnik Արմենիայի լրագրողի հարցին։
Դեսպանն ընդգծեց՝ պատերազմն Իրանի, այլ ոչ թե Հայաստանի տարածքում է տեղի ունենում, և որևէ փոփոխություն նախագծերում չի լինի։
«Այդ նախագծերը Հայաստանի տարածքում ակտիվորեն կյանքի են կոչվում, դրանց ֆինանսավորումը շարունակվում է։ Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա այն աշխատանքներում, որոնք իրականացվում են իրանական ընկերությունների, Իրանի դեսպանատան և իրանական տարբեր կառույցների կողմից»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ փոփոխություններ տեղի չեն ունենա ոչ միայն Հայաստանում, այլև Իրանում․ անհրաժեշտ բոլոր ծառայությունները շարունակում են մատուցվել ամբողջ երկրի տարածքով։
«Թշնամին փորձում է հուսալքություն ներարկել Իրանի ժողովրդին, դուք դրա ազդեցությանը մի երթարկվեք»,- ասաց դեսպան Սոբհանին։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։