https://arm.sputniknews.ru/20250617/ara-abrahamjany-datapartel-e-samvel-karapetjani-nkatmamb-irakanacvvogh-gvortsvoghutjunnery-90250122.html
Արա Աբրահամյանը դատապարտել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
Արա Աբրահամյանը դատապարտել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի տեղեկություններով` գործարարի տան մոտից շուրջ 20 մարդ է տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T19:31+0400
2025-06-17T19:31+0400
2025-06-17T19:32+0400
հայաստան
սամվել կարապետյան
արա աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77160857_27:198:1573:1068_1920x0_80_0_0_1adb08061f5447bd8c53ac190681e5e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դատապարտել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների գործողությունները։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը խուզարկություն է իրականացրել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի տանը: Գործարարի տան մոտից շուրջ 20 մարդ է տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։Աբրահամյանի խոսքով՝ Կարապետյանը` որպես գործարար և բարերար, զգալի ներդրում է ունեցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի զարգացման գործում՝ նպաստելով ՀՀ–ի միջազգային վարկանիշի ամրապնդմանը: Արա Աբրահամյանը հավելել է, որ Կարապետյանը` որպես հավատավոր քրիստոնյա, ակտիվորեն աջակցում է Հայ առաքելական եկեղեցուն:Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը խուզարկություններ սկսվեցին, երբ նա հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Նրա խոսքով` մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Սամվել Կարապետյանը նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77160857_160:0:1584:1068_1920x0_80_0_0_e0f22b90cc9f93018e489410ae1076c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, արա աբրահամյան
հայաստան, սամվել կարապետյան, արա աբրահամյան
Արա Աբրահամյանը դատապարտել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
19:31 17.06.2025 (Թարմացված է: 19:32 17.06.2025) Sputnik Արմենիայի տեղեկություններով` գործարարի տան մոտից շուրջ 20 մարդ է տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դատապարտել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների գործողությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը
խուզարկություն է իրականացրել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի տանը: Գործարարի տան մոտից շուրջ 20 մարդ է տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։
Աբրահամյանի խոսքով՝ Կարապետյանը` որպես գործարար և բարերար, զգալի ներդրում է ունեցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի զարգացման գործում՝ նպաստելով ՀՀ–ի միջազգային վարկանիշի ամրապնդմանը: Արա Աբրահամյանը հավելել է, որ Կարապետյանը` որպես հավատավոր քրիստոնյա, ակտիվորեն աջակցում է Հայ առաքելական եկեղեցուն:
«Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով փորձում են վախեցել հասարակությանը և ցույց տալ, որ իրենց համար կարմիր գծեր չկան», - նշել է Աբրահամյանը:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը խուզարկություններ սկսվեցին, երբ նա հանդես եկավ
հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Նրա խոսքով` մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Սամվել Կարապետյանը նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։
Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։