https://arm.sputniknews.ru/20250617/antujlatreli-ev-aporini-hardzakum-ynddimadir-uzhern-ajakcel-en-samvel-karapetjanin-90262395.html
«Նիկոլիստական ռեժիմի հարձակում»․ ընդդիմադիր ուժերն աջակցել են Սամվել Կարապետյանին
«Նիկոլիստական ռեժիմի հարձակում»․ ընդդիմադիր ուժերն աջակցել են Սամվել Կարապետյանին
Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն շեշտել է, որ Սամվել Կարապետյանը ոչ միայն երկրի ու եկեղեցու մեծ բարերար է, այլև «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնության ջատագովն է։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T23:45+0400
2025-06-17T23:45+0400
2025-06-17T23:57+0400
հայաստան
սամվել կարապետյան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
երևան
էդուարդ շարմազանով
https://cdn.am.sputniknews.ru/img/181/82/1818237_0:0:1600:901_1920x0_80_0_0_bd3e1e7c5a8eb3673a4a1192a99bc0f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ Նման գործողությունները կործանարար են և ապօրինի։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանաբնակ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին։Խմբակցության անդամները շեշտել են՝ այս իրավիճակում համազգային համախմբում է պահանջվում։Կատարվող գործողությունները դատապարտել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ռեժիմի այս քայլերը շարունակությունն են ազգային ինքնության դեմ նրանց կողմից սանձազերծած պատերազմի։Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին ու հաստատակամ է վճռականորեն շարունակելու գործող իշխանությունների դեմ պայքարը մինչև հաղթական ավարտ։Հիշեցնենք` այսօր Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։ Սամվել Կարապետյանն առայժմ ձերբակալված չէ։Այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ է արել։Իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:Գործարարի նկատմամբ ՀՀ իշխանությունների գործողությունները դատապարտել է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերն է, նաև խոշոր բարերար. նրա միջոցներով Հայաստանում կառուցվում են բազմաթիվ հաստատություններ, իրականացվում սոցիալական մի շարք ծրագրեր։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/181/82/1818237_207:0:1600:1045_1920x0_80_0_0_86ed2982c267c33c30c206841080b395.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), երևան, էդուարդ շարմազանով
հայաստան, սամվել կարապետյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), երևան, էդուարդ շարմազանով
«Նիկոլիստական ռեժիմի հարձակում»․ ընդդիմադիր ուժերն աջակցել են Սամվել Կարապետյանին
23:45 17.06.2025 (Թարմացված է: 23:57 17.06.2025) ՀՀԿ-ն շեշտել է, որ Սամվել Կարապետյանը ոչ միայն երկրի ու եկեղեցու մեծ բարերար է, այլև «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնության ջատագովն է։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ Նման գործողությունները կործանարար են և ապօրինի։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանաբնակ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտնձգությունների, հանդես եկավ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությամբ։ Անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի սանձարձակ կոչերը գործարարի նկատմամբ և ուժային կառույցներին ապօրինի հրահանգներ իջեցնելը»,- նշված է հայտարարության մեջ։
Խմբակցության անդամները շեշտել են՝ այս իրավիճակում համազգային համախմբում է պահանջվում։
Կատարվող գործողությունները դատապարտել է նաև
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ռեժիմի այս քայլերը շարունակությունն են ազգային ինքնության դեմ նրանց կողմից սանձազերծած պատերազմի։
«Կարապետյանը ոչ միայն Հայ եկեղեցու մեծագույն բարերարներից է,այլ նաև Հայաստան - Արցախ - սփյուռք եռամիասնության ջատագովը։ Նիկոլիստական ռեժիմի այս հարձակումն անթույլատրելի է»,- գրել է Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին ու հաստատակամ է վճռականորեն շարունակելու գործող իշխանությունների դեմ պայքարը մինչև հաղթական ավարտ։
Հիշեցնենք` այսօր Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են
տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։
Սամվել Կարապետյանն առայժմ ձերբակալված չէ։
Այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ է արել։
Իրավիճակին արդեն արձագանքել է
ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:
Գործարարի նկատմամբ ՀՀ իշխանությունների գործողությունները դատապարտել է նաև
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերն է, նաև խոշոր բարերար. նրա միջոցներով Հայաստանում կառուցվում են բազմաթիվ հաստատություններ, իրականացվում սոցիալական մի շարք ծրագրեր։