00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգլո-սաքսոնական միջուկային գամբիտ մերձարևելյան շախմատային սեղանին. Իրանն ընդդեմ Իսրայելի

© AP Photo / Leo CorreaԻսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը կրակ է բացում Թել Ավիվի վրայով արձակվող հրթիռները որսալու համար
Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը կրակ է բացում Թել Ավիվի վրայով արձակվող հրթիռները որսալու համար  - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2025
Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը կրակ է բացում Թել Ավիվի վրայով արձակվող հրթիռները որսալու համար . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրանի միջուկային ծրագրի շուրջ մերձարևելյան ողջ իրարանցումը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ թույլ չտալ, որ որևէ մեկը տարածաշրջանում հակազդի արևմտյան գերիշխանությանը, նշում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։
Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները դարձան 2025 թվականի ամռան սկզբի հիմնական նորությունը։
Իսրայելը պատերազմ սկսեց Իրանի դեմ` այդպիսով տարածաշրջանը դնելով քաղաքական, մարդասիրական և ռազմական կոլապսի եզրին, և ավելին։ Իրանի և Իսրայելի փոխադարձ ռմբակոծությունները ստիպում են համաշխարհային հանրությունը ավելի ու ավելի հաճախ խոսել տարածաշրջանին սպառնացող միջուկային ապոկալիպսիսի մասին, եթե սրացումը շարունակվի։
Եվ սա կատակ չէ։ Ո՛չ Իրանը, ո՛չ Իսրայելը պատրաստակամություն չեն ցուցաբերում դիրքերը զիջել, և զանգվածային ռմբակոծություններ են իրականացնում՝ ոչնչացնելով ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշենք, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ձևական պատճառը Իրանի միջուկային ծրագիրն էր, որը, իբր, սպառնում է Իսրայելի գոյությանը, դրա համար Իսրայելը «ստիպված էր հարվածել»։
Թեմային ծանոթ ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ Իրանի կողմից Իսրայելին միջուկային զենքով հարվածելու սպառնալիքը իսկական հիմարություն է և հնարավոր է միայն որպես Իսրայելի միջուկային հարձակման պատասխան հարված։
Այստեղ պետք է նշել, որ Իսրայելը պաշտոնապես միջուկային երկիր չի համարվում. դեռ 1960-ական թվականներից ի վեր հակված է անորոշության քաղաքականությանը՝ ո՛չ հաստատելով, ո՛չ էլ հերքելով միջուկային զենքի առկայությունը: Սակայն Իսրայելում միջուկային զենքի առկայությունը վաղուց արդեն «Պոլիշինելի գաղտնիք» է դարձել. լայնորեն հայտնի է Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրի արտահայտությունը. «Մենք միջուկային զենք չունենք, բայց անհրաժեշտության դեպքում մենք այն կօգտագործենք»:
Բացի այդ, Իսրայելը պաշտոնապես հրաժարվում է ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Ամեն դեպքում, FAS-ի (Ամերիկացի գիտնականների ֆեդերացիա) գնահատականներով, 2022 թվականի մարտի դրությամբ Իսրայելն 90 միջուկային մարտագլխիկ ուներ, իսկ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ Իսրայելը 1970-1980-ական թվականներին կարող էր մինչև 20 միջուկային մարտագլխիկ արտադրել, իսկ մինչև 1993 թվականը՝ 100-200 մարտագլխիկ:
Այնպես որ, լինենք խոհեմ և ընկալենք օբյեկտիվ իրականությունը. ամբողջ հարցն այստեղ տարածաշրջանում միջուկային զենքի նկատմամբ իսրայելական մենաշնորհի (դա կարևոր է) պահպանումն է։ Մերձավոր Արևելքում Իսրայելի ռազմական միջուկային մենաշնորհի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանի տնտեսական, ռազմական, քաղաքական և էներգետիկ քարտեզի արմատական վերաձևմանը, ինչը հակասում է հավաքական Արևմուտքի կառուցած կողոպտիչ գաղութային քաղաքականությանը:
ԱՄՆ–ն է Իսրայելին թույլ տվել հարձակվել Իրանի վրա. Փեզեշքիան
Անշուշտ, Իսրայելի միջուկային զենքի մենաշնորհը նաև շանտաժի հզոր գործիք է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի համար Մերձավոր Արևելքում իրենց քաղաքականության գիծն ապահովելու համար։
Հարկ է նշել, որ անգլոսաքսոններն ու իսրայելցիներն արդյունավետ կերպով չեզոքացրել են ոչ միայն Իրանի, այլև այլ պետությունների կողմից միջուկային զենք ստանալու փորձերը, ինչը հաստատվում է տարածաշրջանի այլ երկրների շուրջ վերջին հիսուն տարիների իրադարձություններով։ Մերկապարանոց չլինելու համար անդրադառնանք փաստերին։
Ամերիկացիների կողմից կախաղան հանված Իրաքի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնը ակտիվորեն փորձում էր զարգացնել միջուկային ծրագիրը Ֆրանսիայի օգնությամբ (ֆրանսիացիները 20-րդ դարի 70-80-ական թվականներին անհաջող փորձեցին կոտրել անգլո-սաքսոնական ուժային հեգեմոնիան)։ Սադամի առանցքային օբյեկտը դարձավ Բաղդադի մերձակայքում գտնվող «Օսիրակ» ռեակտորը։
Սակայն 1981 թվականի հունիսի 7-ին իսրայելական F-16-ները` ԱՄՆ-ի համաձայնությամբ, «Օպերա» գործողության շրջանակներում ռմբակոծեցին ռեակտորը՝ ամբողջությամբ ոչնչացնելով Սադամ Հուսեյնի միջուկային հավակնությունները։
Նույն պատմությունը տեղի ունեցավ Սիրիայում, որտեղ Հաֆեզ Ասադը (Բաշար Ասադի հայրը) գաղտնի միջուկային ռեակտոր էր կառուցել Եփրատի վրա՝ Ալ-Կիբար շրջանում: Ի դեպ, նրան ակտիվորեն օգնել էին Հյուսիսային Կորեայի մասնագետները։ Բայց 2007 թվականի սեպտեմբերի 6-ին` արդեն Բաշար Ասադի օրոք, Իսրայելը իրականացրեց «Օրխիդեա» գործողությունը՝ պայթեցնելով միջուկային ռեակտորը՝ մինչև այն շահագործման հանձնելը:
Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Կադաֆին 1969 թվականից փորձում էր գործարկել լիբիական միջուկային ռումբ ստեղծելու իր ծրագիրը։
Սակայն 2003 թվականի դեկտեմբերի 19-ին, ամերիկացիների՝ Իրաք ներխուժումից հետո, Կադաֆին ինքնակամ հայտարարեց միջազգային վերահսկողության ներքո լիբիական միջուկային ծրագրի վերացման մասին։
Կադաֆին հետագայում սպանվեց ամերիկյան և ֆրանսիական պրոքսի ուժերի կողմից։
Հետաքրքրական է նաև Եգիպտոսի օրինակը, որը 1969-ին Նասերի նախագահության օրոք դիտարկում էր միջուկային զենքի մշակման հնարավորությունը։ Սակայն «տարօրինակ զուգադիպությամբ» ծրագիրն այդպես էլ չիրականացավ։ Իսկ Նասերին փոխարինած նախագահ Սադաթն ընդհանրապես հրաժարվեց այդ գաղափարից։ Խոսվում է, որ Եգիպտոսի «խաղաղասիրությունը» Իսրայելի և ԱՄՆ-ի կոպիտ շանտաժի հետևանք է։
Սաուդյան Արաբիան ընտրեց ոչ ստանդարտ լուծում և 1974 թվականից դարձավ Պակիստանի միջուկային ծրագրի հիմնական ֆինանսական դոնորը՝ որպես իսրայելական միջուկային գերիշխանության «մահմեդական հակակշիռ»: Սակայն ծրագիրը չստացվեց, քանի որ Պակիստանի միջուկային ներուժը գտնվում է ամերիկացիների (իմա՝ իսրայելցիների) տոտալ վերահսկողության տակ։
Իր միջուկային հավակնություններից հետ չի մնում նաև Թուրքիան։ Այսպես, նախագահ Էրդողանը 2019 թվականին հրապարակավ դժգոհություն էր հայտնել՝ «ինչո՞ւ Թուրքիան չի կարող միջուկային զենք ունենալ», ինչը խիստ բացասական ընդունվեց ինչպես Իսրայելի, այնպես էլ անգլո-սաքսոնական ուժային կենտրոնների կողմից։
Ամփոփելով՝ կարելի է գալ հետևյալ միանշանակ եզրահանգմանը. Իրանի միջուկային ծրագրի շուրջ մերձավորարևելյան ողջ աղմուկը հետապնդում է ընդամենը մեկ նպատակ՝ որևէ մեկին հնարավորություն չտալ հակառակվելու տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ-ի գերիշխանությանը:
Համոզված եմ, որ վաղ թե ուշ տարածաշրջանում կհայտնվի Իսրայելին այլընտրանք հանդիսացող միջուկային ռումբ, ուրեմն այն, ինչ մենք տեսնում ենք, ընդամենը Իսրայելի փորձն է ձգձգելու անխուսափելին։
Հնդկաստանը խաղադրույք է անում ՀՀ–ի վրա, բայց Իրանում սրացումը սպառնում է նրա ծրագրերին
Լրահոս
0