https://arm.sputniknews.ru/20250616/tehrani-odanavakajanum-israjelakan-banaky-iranakan-erku-f-14-inqnatir-e-vochnchacrel-90204812.html
Թեհրանի օդանավակայանում իսրայելական բանակը իրանական երկու F-14 ինքնաթիռ է ոչնչացրել
Թեհրանի օդանավակայանում իսրայելական բանակը իրանական երկու F-14 ինքնաթիռ է ոչնչացրել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որԹեհրանի օդանավակայանում իրանական երկու F-14 օդանավ է ոչնչացրել, որոնց խնդիրներից էր... 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T22:35+0400
2025-06-16T22:35+0400
2025-06-16T22:35+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90094737_0:71:887:570_1920x0_80_0_0_6d0271be93a3195066d28c2a57946239.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որԹեհրանի օդանավակայանում իրանական երկու F-14 օդանավ է ոչնչացրել, որոնց խնդիրներից էր նաև իսրայելական օդուժի որսալը:«ՌՕՈւ-ն հարձակվել և Թեհրանի օդանավակայանում ոչնչացրել է իրանական երկու F-14 Ինքնաթիռ, որոնք նաև նախատեսված էին ռազմական օդանավերը (իսրայելական - խմբ.) որսալու համար», - ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90094737_0:0:869:652_1920x0_80_0_0_974029409db6854b9a48751669af1d48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որԹեհրանի օդանավակայանում իրանական երկու F-14 օդանավ է ոչնչացրել, որոնց խնդիրներից էր նաև իսրայելական օդուժի որսալը:
«ՌՕՈւ-ն հարձակվել և Թեհրանի օդանավակայանում ոչնչացրել է իրանական երկու F-14 Ինքնաթիռ, որոնք նաև նախատեսված էին ռազմական օդանավերը (իսրայելական - խմբ.) որսալու համար», - ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին: