https://arm.sputniknews.ru/20250616/tarber-zargacumner-en-hnaravvor-nakharary-iranisrajel-hakamartutjan-azdecutjan-masin-90171542.html
Տարբեր զարգացումներ են հնարավոր. նախարարը` Իրան–Իսրայել հակամարտության ազդեցության մասին
Տարբեր զարգացումներ են հնարավոր. նախարարը` Իրան–Իսրայել հակամարտության ազդեցության մասին
Sputnik Արմենիա
ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի բացառում, հակամարտության սրման հետևանքով միջազգային ներդրողները Հայաստանը ևս կսկսեն դիտարկել որպես ռիսկային միջավայր... 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T13:06+0400
2025-06-16T13:06+0400
2025-06-16T14:47+0400
տնտեսություն
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/04/82646959_0:0:1600:901_1920x0_80_0_0_4c191a1b86cfd01f1efef973a5f58c33.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ տնտեսության վրա հարևան Իրանում ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցության մասին կառավարությունոում որոշակի դատողություններ կան։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։«Իհարկե, դատողություններ կան այդ ուղղությամբ, տարբեր զարգացումներ հնարավոր են»,– ասաց Վահե Դավթյանը։Նա նշեց, որ հնարավոր այդ զարգացումներն ու ռիսկերը հունիսի 5-ին կառավարության նիստում հաստատված Միջնաժամկետ ծախսային ծրագրում (ՄԺԾԾ) արտացոլված չեն։ Փոխարենը, ըստ նրա, փաստաթուղթն ունի հնարավոր ռիսկերին վերաբերող հատված, որում հաշվարկված են տարբեր ռիսկային սցենարներ։Որպես հնարավոր բացասական ազդեցություն, ֆինանսների նախարարը նշեց Իրանից ՀՀ մատակարարումների խաթարումները և որպես հետևանք` իրանական արտադրության ապրանքների թանկացումը։ Չբացառեց նաև, որ հակամարտության սրման հետևանքով միջազգային ներդրողները Հայաստանը ևս սկսեն դիտարկել որպես ռիսկային միջավայր, ինչն իր հերթին կազդի Հայաստանին ուղղվող գումարների տոկոսադրույքների վրա։«Մենք պետք է հետևենք զարգացումներին և հընթացս հասկանանք` ինչ պետք է անենք ազդեցությունները մեղմելու համար»,– ասաց Հովհաննիսյանը։Նախարարը հիշեցրեց, որ 2022թ–ին ռուս–ուկրաինական կոնֆլիկտի մեկնարկին ևս կառավարությունը սկսեց դիտարկել հնարավոր ռիսկային սցենարներ, բայց իրականում զարգացումները ՀՀ տնտեսության համար դրական եղան։Թեհրանը հավատարիմ է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին․ ԱԳՆՆշենք, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ–ում հայտարարել էր, որ Իսրայել-Իրան ռազմական գործողությունների պատճառով մի շարք բեռներ Բանդար Աբբաս նավահանգստում կանգնած են, որոշ բեռներ էլ ճանապարհներին են։ Նրա խոսքով` բազմաթիվ խնդիրներ են առաջացել արտահանման և Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկներից ներմուծման հետ կապված։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։Վերջին տվյալներով` իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/04/82646959_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c410639b0c182d602f0571ae1f0652c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսություն, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
տնտեսություն, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
Տարբեր զարգացումներ են հնարավոր. նախարարը` Իրան–Իսրայել հակամարտության ազդեցության մասին
13:06 16.06.2025 (Թարմացված է: 14:47 16.06.2025) ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի բացառում, հակամարտության սրման հետևանքով միջազգային ներդրողները Հայաստանը ևս կսկսեն դիտարկել որպես ռիսկային միջավայր, ինչն իր հերթին կազդի Հայաստանին ուղղվող գումարների տոկոսադրույքների վրա։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ տնտեսության վրա հարևան Իրանում ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցության մասին կառավարությունոում որոշակի դատողություններ կան։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Իհարկե, դատողություններ կան այդ ուղղությամբ, տարբեր զարգացումներ հնարավոր են»,– ասաց Վահե Դավթյանը։
Նա նշեց, որ հնարավոր այդ զարգացումներն ու ռիսկերը հունիսի 5-ին կառավարության նիստում հաստատված Միջնաժամկետ ծախսային ծրագրում (ՄԺԾԾ) արտացոլված չեն։ Փոխարենը, ըստ նրա, փաստաթուղթն ունի հնարավոր ռիսկերին վերաբերող հատված, որում հաշվարկված են տարբեր ռիսկային սցենարներ։
«Դրանցից մեկով տնտեսական աճը 5.1–ի փոխարեն կարող է լինել 1.3 տոկոս։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի և Իսրայելի միջև սրացմանը, էլի կան երևույթներ, որոնք բացասաբար կարող են ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնք կարող են դրական ազդել մեզ վրա։ Շատ բան կախված է սրացման աստիճանից և տևողությունից»,– ասաց Հովհաննիսյանը։
Որպես հնարավոր բացասական ազդեցություն, ֆինանսների նախարարը նշեց Իրանից ՀՀ մատակարարումների խաթարումները և որպես հետևանք` իրանական արտադրության ապրանքների թանկացումը։ Չբացառեց նաև, որ հակամարտության սրման հետևանքով միջազգային ներդրողները Հայաստանը ևս սկսեն դիտարկել որպես ռիսկային միջավայր, ինչն իր հերթին կազդի Հայաստանին ուղղվող գումարների տոկոսադրույքների վրա։
«Մենք պետք է հետևենք զարգացումներին և հընթացս հասկանանք` ինչ պետք է անենք ազդեցությունները մեղմելու համար»,– ասաց Հովհաննիսյանը։
Նախարարը հիշեցրեց, որ 2022թ–ին ռուս–ուկրաինական կոնֆլիկտի մեկնարկին ևս կառավարությունը սկսեց դիտարկել հնարավոր ռիսկային սցենարներ, բայց իրականում զարգացումները ՀՀ տնտեսության համար դրական եղան։
Նշենք, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ–ում հայտարարել էր, որ Իսրայել-Իրան ռազմական գործողությունների պատճառով մի շարք բեռներ Բանդար Աբբաս նավահանգստում կանգնած են, որոշ բեռներ էլ ճանապարհներին են։ Նրա խոսքով` բազմաթիվ խնդիրներ են առաջացել արտահանման և Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկներից ներմուծման հետ կապված։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց
Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Վերջին տվյալներով` իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել։