https://arm.sputniknews.ru/20250616/rdn-patrast-e-mijnvordakan-tsarajutjunneri-peskvovy-iranisrajel-hakamartutjan-masin-90178016.html
ՌԴ–ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկովը` Իրան–Իսրայել հակամարտության մասին
ՌԴ–ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկովը` Իրան–Իսրայել հակամարտության մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Մոսկվան դատապարտում է Մերձավոր Արևելքում լարվածության սրման հանգեցրած գործողությունները։ 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T14:36+0400
2025-06-16T14:36+0400
2025-06-16T14:46+0400
ռուսաստան
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
դմիտրի պեսկով
բանակցություն
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/06/76709889_0:87:1600:988_1920x0_80_0_0_0356cdced6c3ca3d931334c3599000b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ռուսաստանը պահպանում է պատրաստակամությունը` անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Թեհրանը հավատարիմ է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին․ ԱԳՆՀունիսի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, քննարկել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը։Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Մոսկվան դատապարտում է Մերձավոր Արևելքում լարվածության սրման հանգեցրած գործողությունները։Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Կրեմլը արձագանքում Նեթանյահուի այն հայտարարությանը, թե Իսրայելի կողմից իրականացվող գործողությունն իբր կարող է հանգեցնել իշխանափոխության Իրանում, Պեսկովն ասել է.«Իհարկե, մենք տեսել, լսել և կարդացել ենք այդ հայտարարությունը։ Սա մեկ։ Դուք գիտեք, որ մենք դատապարտում ենք այն գործողությունները, որոնք հանգեցրել են տարածաշրջանում լարվածության այսքան վտանգավոր սրման»։Իրանահայ համայնքում խուճապ կամ արտագաղթի տրամադրություններ չկան․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ռուսական գերատեսչություններն ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը։Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը կապի մեջ է Իսրայելի և Իրանի հետ և ուշադրություն է հրավիրում ռուսների անվտանգությանը սպառնացող գործողություններից խուսափելու անհրաժեշտության վրա։Նրա խոսքով՝ ռուսաստանցիների մի մասը Իրանը լքել է Ադրբեջանի տարածքով։«Ռուսաստանցիների մի մասն Իրանից տարհանվել է Ադրբեջանի տարածքով։ Եվ դա նրանց թույլ է տվել հասնել անվտանգ վայրեր», – ասել է Պեսկովը։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։Վերջին տվյալներով` իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել։
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/06/76709889_88:0:1536:1086_1920x0_80_0_0_52773456e8edccce7abb23c5ab94de13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, դմիտրի պեսկով, բանակցություն, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք
ռուսաստան, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, դմիտրի պեսկով, բանակցություն, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք
ՌԴ–ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկովը` Իրան–Իսրայել հակամարտության մասին
14:36 16.06.2025 (Թարմացված է: 14:46 16.06.2025) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Մոսկվան դատապարտում է Մերձավոր Արևելքում լարվածության սրման հանգեցրած գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ռուսաստանը պահպանում է պատրաստակամությունը` անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հունիսի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, քննարկել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը։
«Ռուսաստանը պահպանում է անհրաժեշտության դեպքում միջնորդական ծառայություններ մատուցելու իր պատրաստակամությունը», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Մոսկվան դատապարտում է Մերձավոր Արևելքում լարվածության սրման հանգեցրած գործողությունները։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Կրեմլը արձագանքում Նեթանյահուի այն հայտարարությանը, թե Իսրայելի կողմից իրականացվող գործողությունն իբր կարող է հանգեցնել իշխանափոխության Իրանում, Պեսկովն ասել է.
«Իհարկե, մենք տեսել, լսել և կարդացել ենք այդ հայտարարությունը։ Սա մեկ։ Դուք գիտեք, որ մենք դատապարտում ենք այն գործողությունները, որոնք հանգեցրել են տարածաշրջանում լարվածության այսքան վտանգավոր սրման»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ռուսական գերատեսչություններն ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը կապի մեջ է Իսրայելի և Իրանի հետ և ուշադրություն է հրավիրում ռուսների անվտանգությանը սպառնացող գործողություններից խուսափելու անհրաժեշտության վրա։
«Համապատասխան խողովակներով շփում է իրականացվում հակամարտող երկրների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ուշադրություն է հրավիրվում ՌԴ քաղաքացիների առողջությանը և կյանքին սպառնացող գործողություններից խուսափելու անհրաժեշտության վրա», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
Նրա խոսքով՝ ռուսաստանցիների մի մասը Իրանը լքել է Ադրբեջանի տարածքով։
«Ռուսաստանցիների մի մասն Իրանից տարհանվել է Ադրբեջանի տարածքով։ Եվ դա նրանց թույլ է տվել հասնել անվտանգ վայրեր», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց
Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Վերջին տվյալներով` իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել։