https://arm.sputniknews.ru/20250616/paterazmy-lusankarchakan-aparati-achqervov-erevanum-bacvel-e-rus-lragrvoghi-cucahandesy-90196444.html
Պատերազմը օբյեկտիվի միջով. Երևանում բացվել է Սերգեյ Վենյավսկու ցուցահանդեսը
Պատերազմը օբյեկտիվի միջով. Երևանում բացվել է Սերգեյ Վենյավսկու ցուցահանդեսը
Sputnik Արմենիա
Լրագրողը պետք է հասկանա, որ ինքը պատմություն է գրում, ինչը հսկայական պատասխանատվություն է, կարծում է Վենյավսկին։ 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T19:46+0400
2025-06-16T19:46+0400
2025-06-16T20:42+0400
լուսանկարիչ
ցուցահանդես
երևան
ռուսաստան
հայրենական մեծ պատերազմ
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/10/90197251_0:12:1600:912_1920x0_80_0_0_608610f69dd036a55e85ffc6aa3e9560.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Երևանում բացվել է ռուսաստանցի ռազմական լուսանկարիչ-վավերագրող Սերգեյ Վենյավսկու ցուցահանդեսը:«Կրակի և ժամանակի միջով լուսանկարչական տարեգրություն» խորագրով ցուցահանդեսը միավորել է Ռուսաստանի պատմության առանցքային էջերի պատմությունը մեկ ամբողջության մեջ՝ արտացոլելով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի հերոսությունն ու ամրությունը և մեր ժամանակի հերոսներին՝ ՌՀԳ մարտիկներին:Ինչպես Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց Վենյավսկին, ցուցահանդեսում ներկայացված են Հայրենական մեծ պատերազմի տարիների 11 լուսանկարներ, որոնք արվել են խորհրդային ականավոր լուսանկարիչ Եվգենի Խալդեյի կողմից, որն անցել է ամբողջ պատերազմը. նույնքան լուսանկարներ էլ պատկանում են Վենյավսկուն և արվել են արդեն հատուկ ռազմական գործողության գոտում։ Նախագծի հեղինակի մտահղացումն է ցույց տալ, թե որքան նույնական են պատերազմները բոլոր ժամանակներում և դարաշրջաններում։Ֆոտոլրագրողի մասնագիտությունն, անշուշտ, ունի իր խնդիրները։ Դրանցից է, առաջին հերթին, սթրեսը, որն ուղեկցում է լրագրողին, հատկապես մարտադաշտերից վերադառնալուց հետո. «Ադրենալինն արդեն անցնում է, և դու հասկանում ես, թե որտեղ էիր»:Բացի լրագրողական աշխատանքից, Վենյավսկին ակտիվորեն զբաղվել է մարդասիրական գործունեությամբ՝ մարտական գործողությունների գոտիներում հասցնելով դեղորայք, ջուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/10/90197251_56:0:1600:1158_1920x0_80_0_0_562989a74e7aa9836d3ad2705c1e2b3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուսանկարիչ, ցուցահանդես, երևան, ռուսաստան, հայրենական մեծ պատերազմ, ռազմական հատուկ գործողություն
լուսանկարիչ, ցուցահանդես, երևան, ռուսաստան, հայրենական մեծ պատերազմ, ռազմական հատուկ գործողություն
Պատերազմը օբյեկտիվի միջով. Երևանում բացվել է Սերգեյ Վենյավսկու ցուցահանդեսը
19:46 16.06.2025 (Թարմացված է: 20:42 16.06.2025) Լրագրողը պետք է հասկանա, որ ինքը պատմություն է գրում, ինչը հսկայական պատասխանատվություն է, կարծում է Վենյավսկին։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Երևանում բացվել է ռուսաստանցի ռազմական լուսանկարիչ-վավերագրող Սերգեյ Վենյավսկու ցուցահանդեսը:
«Կրակի և ժամանակի միջով լուսանկարչական տարեգրություն» խորագրով ցուցահանդեսը միավորել է Ռուսաստանի պատմության առանցքային էջերի պատմությունը մեկ ամբողջության մեջ՝ արտացոլելով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի հերոսությունն ու ամրությունը և մեր ժամանակի հերոսներին՝ ՌՀԳ մարտիկներին:
Ինչպես
Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց Վենյավսկին, ցուցահանդեսում ներկայացված են Հայրենական մեծ պատերազմի տարիների 11 լուսանկարներ, որոնք արվել են խորհրդային ականավոր լուսանկարիչ Եվգենի Խալդեյի կողմից, որն անցել է ամբողջ պատերազմը. նույնքան լուսանկարներ էլ պատկանում են Վենյավսկուն և արվել են արդեն հատուկ ռազմական գործողության գոտում։ Նախագծի հեղինակի մտահղացումն է ցույց տալ, թե որքան նույնական են պատերազմները բոլոր ժամանակներում և դարաշրջաններում։
«Լուսանկարիչը տարեգիր է։ Մենք հիմա գրում ենք նոր, ժամանակակից Ռուսաստանի պատմությունը և պետք է ամեն ինչ արձանագրվի այնպես, որ հասանելի լինի բոլորին։ Պետք է ոչ միայն ցույց տանք ավերված քաղաքը կամ տունը, այլև այդ ցավը»,- ասում է Վենյավսկին։
Ֆոտոլրագրողի մասնագիտությունն, անշուշտ, ունի իր խնդիրները։ Դրանցից է, առաջին հերթին, սթրեսը, որն ուղեկցում է լրագրողին, հատկապես մարտադաշտերից վերադառնալուց հետո. «Ադրենալինն արդեն անցնում է, և դու հասկանում ես, թե որտեղ էիր»:
Բացի լրագրողական աշխատանքից, Վենյավսկին ակտիվորեն զբաղվել է մարդասիրական գործունեությամբ՝ մարտական գործողությունների գոտիներում հասցնելով դեղորայք, ջուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ: