https://arm.sputniknews.ru/20250616/magate-i-tnoreny-hajtnel-e-irani-mijukajin-objektneric-mekum-shinutjunneri-vnasi-masin-90182530.html
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը հայտնել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում շինությունների վնասի մասին
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը հայտնել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում շինությունների վնասի մասին
Sputnik Արմենիա
ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի ստուգել Իրանում միջուկային օբյեկտները, հայտարարել է Ռաֆայել Գրոսին։ 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T15:02+0400
2025-06-16T15:02+0400
2025-06-16T15:02+0400
ռաֆայել գրոսի
իրանի իսլամական հանրապետություն
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79895633_0:0:1600:901_1920x0_80_0_0_ac87e8f12994f6ce94f67ac3f9b98e61.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանի Սպահան քաղաքի միջուկային օբյեկտում չորս շինություն է վնասվել։ Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։Նրա խոսքով՝ իրանական մյուս միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ Ֆորդոյում և Բուշերում, վնասվածքներ չկան։Գրոսին հայտարարել է նաև, որ ռազմական էսկալացիան սպառնում է մարդկանց կյանքին և մեծացնում է ռադիացիոն արտանետման ռիսկը։ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է նաև, որ ՄԱԳԱՏԷ–ն կշարունակի ստուգել Իրանի միջուկային օբյեկտները հենց որ անվտանգային իրավիճակը թույլ տա։Գործակալության համաձայն՝ Գրոսին հավելել է, որ Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում ուրբաթ օրվանից ի վեր լրացուցիչ վնասվածքներ չեն գրանցվել։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։Վերջին տվյալներով` իսրայելա-իրանական հակամարտության հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել, վիրավորվել է ավելի քան 900-ը, Իսրայելում կա 18 զոհ և 414 վիրավոր։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79895633_0:0:1508:1130_1920x0_80_0_0_a453801b28e84673c121f7b07b6c55e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռաֆայել գրոսի, իրանի իսլամական հանրապետություն, ատոմակայան
ռաֆայել գրոսի, իրանի իսլամական հանրապետություն, ատոմակայան
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը հայտնել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում շինությունների վնասի մասին
ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի ստուգել Իրանում միջուկային օբյեկտները, հայտարարել է Ռաֆայել Գրոսին։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանի Սպահան քաղաքի միջուկային օբյեկտում չորս շինություն է վնասվել։ Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նրա խոսքով՝ իրանական մյուս միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ Ֆորդոյում և Բուշերում, վնասվածքներ չկան։
Գրոսին հայտարարել է նաև, որ ռազմական էսկալացիան սպառնում է մարդկանց կյանքին և մեծացնում է ռադիացիոն արտանետման ռիսկը։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է նաև, որ ՄԱԳԱՏԷ–ն կշարունակի ստուգել Իրանի միջուկային օբյեկտները հենց որ անվտանգային իրավիճակը թույլ տա։
«ՄԱԳԱՏԷ-ն ներկա է և ներկա կլինի Իրանում։ Իրանում երաշխիքների շրջանակում ստուգումները կշարունակվեն, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան, ինչպես պահանջում են ՄԶՉՄՊ (Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր - խմբ.) երաշխիքների շրջանակում Իրանի պարտավորությունները», - հայտարարել է նա։
Գործակալության համաձայն՝ Գրոսին հավելել է, որ Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում ուրբաթ օրվանից ի վեր լրացուցիչ վնասվածքներ չեն գրանցվել։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց
Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Վերջին տվյալներով` իսրայելա-իրանական հակամարտության հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել, վիրավորվել է ավելի քան 900-ը, Իսրայելում կա 18 զոհ և 414 վիրավոր։