https://arm.sputniknews.ru/20250616/khstiv-datapartum-enq-lratvamijvocneri-ev-lragrvoghneri-dem-arshavy-hzhm-hajtararutjuny-90204347.html
Խստիվ դատապարտում ենք լրատվամիջոցների և լրագրողների դեմ արշավը. ՀԺՄ հայտարարությունը
Խստիվ դատապարտում ենք լրատվամիջոցների և լրագրողների դեմ արշավը. ՀԺՄ հայտարարությունը
Sputnik Արմենիա
Հայաստանի ժուռնալիստների միությունը նշել է, որ իշխանության համար այսօր մեծագույն վտանգ են ներկայացնում հենց լրատվամիջոցներն ու լրագրողները։ 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T22:04+0400
2025-06-16T22:04+0400
2025-06-16T22:04+0400
ժուռնալիստների միություն
լրագրող
հայաստան
բռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2194/69/21946974_0:0:1600:901_1920x0_80_0_0_56cfcd78b43fd298de576224294a9189.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ Լրատվամիջոցներին, լրագրողներին Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում ցանկացած պայմաններում պահպանել սառնասրտությունը, չտրվել սադրանքներին, աշխատել լրագրողական էթիկայի սահմաններում: Այդ մասին միությունն այսօր հայտարարություն է տարածել` անդրադառնալով հատկապես վերջին օրերին Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնություններին և իշխանության քայլերին։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ կարմիրբերետավորներից մեկը հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։ Կարմիրբերետավորն ազատվել է ծառայությունից։ՀԺՄ–ն նշել է, որ իշխանության համար այսօր մեծագույն վտանգ են ներկայացնում հենց լրատվամիջոցներն ու լրագրողները՝ պայմանավորված իրենց աշխատանքի բնույթով, սակայն լրագրողները շարունակելու են կատարել իրենց մասնագիտական աշխատանքը ցանկացած, անգամ անհաղթահարելի թվացող խոչընդոտների պարագայում:Միությունից հիշեցրել են, որ Մերի Մանուկյանին հարվածած ոստիկանը 2023 թ. քաղաքացու նկատմամբ լկտի պահվածք էր դրսևորել, սակայն մնացել անպատիժ:ՀԺՄ–ն իր հայտարարության մեջ նշել է նաև վերջերս MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով լրագրողին, հավատարմագրումից զրկելով, խորհրդարանի տարածքից ուժի կիրառմամբ դուրս էին հանել։Նշենք, որ 2024 թ. հոկտեմբերի 31–ին լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ԱԺ միջանցքում միջադեպ էր գրանցվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2194/69/21946974_180:0:1600:1065_1920x0_80_0_0_3b0ae73392a0f7deedf354d10c33a9a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժուռնալիստների միություն, լրագրող, հայաստան, բռնություն
ժուռնալիստների միություն, լրագրող, հայաստան, բռնություն
Խստիվ դատապարտում ենք լրատվամիջոցների և լրագրողների դեմ արշավը. ՀԺՄ հայտարարությունը
Հայաստանի ժուռնալիստների միությունը նշել է, որ իշխանության համար այսօր մեծագույն վտանգ են ներկայացնում հենց լրատվամիջոցներն ու լրագրողները։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ Լրատվամիջոցներին, լրագրողներին Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում ցանկացած պայմաններում պահպանել սառնասրտությունը, չտրվել սադրանքներին, աշխատել լրագրողական էթիկայի սահմաններում: Այդ մասին միությունն այսօր
հայտարարություն է տարածել` անդրադառնալով հատկապես վերջին օրերին Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնություններին և իշխանության քայլերին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ այսօր քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ կարմիրբերետավորներից մեկը հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։ Կարմիրբերետավորն ազատվել է ծառայությունից։
«Խստիվ դատապարտում ենք 2018 թ. սկիզբ առած ու ամեն օր նորանոր զազրելի դրսևորումներ ունեցող լրատվամիջոցների ու լրագրողների դեմ արշավը, նրանց թիրախավորելու դեպքերը, հետապնդումները: Հայաստանը վաղուց հեռու է ժողովրդավարական արժեքներից, և իշխանությունները ցանկացած միջոց կիրառում են որպես մահակ՝ ազատ խոսքը սահմանափակելու, ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու, այդ թվում՝ օրենսդրական սահմանափակումների միջոցով»,– ասված է միության հաղորդագրության մեջ:
ՀԺՄ–ն նշել է, որ իշխանության համար այսօր մեծագույն վտանգ են ներկայացնում հենց լրատվամիջոցներն ու լրագրողները՝ պայմանավորված իրենց աշխատանքի բնույթով, սակայն լրագրողները շարունակելու են կատարել իրենց մասնագիտական աշխատանքը ցանկացած, անգամ անհաղթահարելի թվացող խոչընդոտների պարագայում:
Միությունից հիշեցրել են, որ Մերի Մանուկյանին հարվածած ոստիկանը 2023 թ. քաղաքացու նկատմամբ լկտի պահվածք էր դրսևորել, սակայն մնացել անպատիժ:
ՀԺՄ–ն իր հայտարարության մեջ նշել է նաև վերջերս MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով լրագրողին, հավատարմագրումից զրկելով, խորհրդարանի տարածքից ուժի կիրառմամբ դուրս էին հանել։
Նշենք, որ 2024 թ. հոկտեմբերի 31–ին լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ԱԺ միջանցքում միջադեպ էր գրանցվել։