https://arm.sputniknews.ru/20250616/israjely-tehranum-harvatsel-e-iranakan-petakan-herustaradivoynkerutjan-shenqin-90199592.html
Իսրայելը Թեհրանում հարվածել է իրանական պետական հեռուստառադիոընկերության շենքին
Իսրայելը Թեհրանում հարվածել է իրանական պետական հեռուստառադիոընկերության շենքին
Sputnik Արմենիա
Հարվածի պահին հաղորդավարներից մեկն ուղիղ եթերում էր, սոցցանցերում տարածվում են տեսանյութեր։ 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T19:51+0400
2025-06-16T19:51+0400
2025-06-16T19:52+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
հրթիռակոծություն
հեռուստատեսություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/10/90196922_0:0:1232:693_1920x0_80_0_0_f3d2bffdbda7da5b9c6fec69ec2cc222.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Իսրայելը Թեհրանում հարվածել է իրանական պետական հեռուստառադիոընկերության (IRIB) շենքին։Հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ հաղորդավարներից մեկը ուղիղ եթերում էր։Սոցցանցերում տարածվում են քանդված շենքի կադրերը։ Զոհերի թվի մասին տեղեկությունները հակասական են։Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/10/90196922_57:0:981:693_1920x0_80_0_0_f7ecf63712c42c20598b5f05ef474290.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հրթիռակոծություն, հեռուստատեսություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հրթիռակոծություն, հեռուստատեսություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Իսրայելը Թեհրանում հարվածել է իրանական պետական հեռուստառադիոընկերության շենքին
19:51 16.06.2025 (Թարմացված է: 19:52 16.06.2025) Հարվածի պահին հաղորդավարներից մեկն ուղիղ եթերում էր, սոցցանցերում տարածվում են տեսանյութեր։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Իսրայելը Թեհրանում հարվածել է իրանական պետական հեռուստառադիոընկերության (IRIB) շենքին։
Հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ հաղորդավարներից մեկը ուղիղ եթերում էր։
Սոցցանցերում տարածվում են քանդված շենքի կադրերը։ Զոհերի թվի մասին տեղեկությունները հակասական են։
Հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին: