https://arm.sputniknews.ru/20250616/iranum-khutshap-chka-hajery-zangvatsabar-chen-lqum-erkiry-aliqi-khmbagir-90202614.html
Իրանում խուճապ չկա, հայերը զանգվածաբար չեն լքում երկիրը. «Ալիք»–ի խմբագիր
Իրանում խուճապ չկա, հայերը զանգվածաբար չեն լքում երկիրը. «Ալիք»–ի խմբագիր
Sputnik Արմենիա
Արամ Շահնազարյանի խոսքով` հայ համայնքի կրթական և մշակութային կյանքը ժամանակավորապես դադարեցվել է, բայց բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով: 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T20:54+0400
2025-06-16T20:54+0400
2025-06-16T20:54+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պատերազմ
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/10/90201712_0:0:1281:720_1920x0_80_0_0_a505419254beea9e14104ec4f32b1123.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ Սպահանի հայ համայնքը շարունակում է ապրել սովորական առօրյայով` չնայած Նաթանզին՝ տարածաշրջանում գտնվող ուրանի հարստացման ձեռնարկությանը հասցված հարվածներին։ Հայալեզու «Ալիք» թերթի խմբագիր Արամ Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է խմբագրության գրասենյակի ավերվելու և տեղի բնակիչներին տարհանելու մասին լուրերը։«Ալիքի» գրասենյակից մի քանի շենք հեռավորության վրա, այո, քանդվել է մի շենք, և այդ հարվածի ալիքը կոտրել է գրասենյակի ապակիները: Հետևանքները սահմանափակվել են միայն շենքի պատուհանների պայթեցմամբ և մուտքի դռան փոքր վնասմամբ։ Բարեբախտաբար, աշխատողների ոչ խմբագրական, ոչ վարչական խումբը չի տուժել։ Վնասվել են նաև մալուխները, ինչի պատճառով խմբագրությունում ինտերնետ չկա»,– ասաց խմբագիրը։Նրա խոսքով՝ այդ խնդիրները վերականգնելու համար մի քանի օր կպահանջվի, և դրանից հետո թերթի տպագիր տարբերակը կվերսկսվի հրատարակվել։ Կայքը և «Ինստագրամը» աշխատում են ինչպես նախկինում:Հայ համայնքի կրթական և մշակութային կյանքը ժամանակավորապես դադարեցվել է, բայց բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարդկանց զանգվածային կուտակումներից խուսափելու համար: Ոչ մի ճգնաժամ ու խուճապ երկրում չկա, վստահեցնում է Շահնազարյանը։ Երկիրը զանգվածային իրանցիները չեն լքում, հայերը՝ նույնպես։ Տարածվող կադրերը հասարակության վրա հոգեբանական ճնշման փորձ են։Նա նաև հաստատել է, որ տուժածների թվում հայեր չկան։Սպահանը Թեհրանից հետո Իրանի հայ համայնքի թվով երկրորդ քաղաքն է։ Հունիսի 13–ին Նաթանզում (Սպահանից ոչ հեռու) ուրանի հարստացման ձեռնարկությունը հարձակման է ենթարկվել իսրայելական կողմից։Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/10/90201712_0:0:961:720_1920x0_80_0_0_c63776b395d59adce9176ce8636ea60d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, հայ
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, հայ
Իրանում խուճապ չկա, հայերը զանգվածաբար չեն լքում երկիրը. «Ալիք»–ի խմբագիր
Արամ Շահնազարյանի խոսքով` հայ համայնքի կրթական և մշակութային կյանքը ժամանակավորապես դադարեցվել է, բայց բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ Սպահանի հայ համայնքը շարունակում է ապրել սովորական առօրյայով` չնայած Նաթանզին՝ տարածաշրջանում գտնվող ուրանի հարստացման ձեռնարկությանը հասցված հարվածներին։ Հայալեզու «Ալիք» թերթի խմբագիր Արամ Շահնազարյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է խմբագրության գրասենյակի ավերվելու և տեղի բնակիչներին տարհանելու մասին լուրերը։
«Ալիքի» գրասենյակից մի քանի շենք հեռավորության վրա, այո, քանդվել է մի շենք, և այդ հարվածի ալիքը կոտրել է գրասենյակի ապակիները: Հետևանքները սահմանափակվել են միայն շենքի պատուհանների պայթեցմամբ և մուտքի դռան փոքր վնասմամբ։ Բարեբախտաբար, աշխատողների ոչ խմբագրական, ոչ վարչական խումբը չի տուժել։ Վնասվել են նաև մալուխները, ինչի պատճառով խմբագրությունում ինտերնետ չկա»,– ասաց խմբագիրը։
Նրա խոսքով՝ այդ խնդիրները վերականգնելու համար մի քանի օր կպահանջվի, և դրանից հետո թերթի տպագիր տարբերակը կվերսկսվի հրատարակվել։ Կայքը և «Ինստագրամը» աշխատում են ինչպես նախկինում:
Հայ համայնքի կրթական և մշակութային կյանքը ժամանակավորապես դադարեցվել է, բայց բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարդկանց զանգվածային կուտակումներից խուսափելու համար: Ոչ մի ճգնաժամ ու խուճապ երկրում չկա, վստահեցնում է Շահնազարյանը։ Երկիրը զանգվածային իրանցիները չեն լքում, հայերը՝ նույնպես։ Տարածվող կադրերը հասարակության վրա հոգեբանական ճնշման փորձ են։
«Մենք՝ որպես իրանական հասարակության մաս, մշտական կապի մեջ ենք իշխանությունների հետ։ Երկրի ղեկավարությունը նույնպես ուշադիր հետևում է, որպեսզի հայ համայնքը որևէ խնդիր չունենա։ Տարածվող տեսանյութերն այն մասին, որ մարդիկ զանգվածաբար հեռանում են Թեհրանից, պետք է ստուգել աղբյուրի իսկությունը, քանի որ դրանք կարող են հին կադրեր լինել. Իրանում մի սովորույթ կա` հենց արձակուրդներ են լինում, իրանցիները Կասպից ծով են մեկնում: Իհարկե, կան մարդիկ, ովքեր հեռանում են, բայց խոսել այն մասին, որ Թեհրանը վերածվել է ուրվականների քաղաքի և բազմամիլիոնանոց մեգապոլիսը լքում են, նման բան չկա ոչ Թեհրանում, ոչ էլ Իրանի այլ քաղաքներում։ Խուճապային տրամադրություններ ոչ մի տեղ չկան, լարվածություն ու սպասողական, այո, կա»,– ասաց Շահնազարյանը։
Նա նաև հաստատել է, որ տուժածների թվում հայեր չկան։
Սպահանը Թեհրանից հետո Իրանի հայ համայնքի թվով երկրորդ քաղաքն է։ Հունիսի 13–ին Նաթանզում (Սպահանից ոչ հեռու) ուրանի հարստացման ձեռնարկությունը հարձակման է ենթարկվել իսրայելական կողմից։
Հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին: