https://arm.sputniknews.ru/20250616/irani-bandar-abbas-navahangstum-sharunakum-e-mnal-hajkakan-artadranqvov-mvot-300-bernarkgh-90185017.html
Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում շարունակում է մնալ հայկական արտադրանքով մոտ 300 բեռնարկղ
Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում շարունակում է մնալ հայկական արտադրանքով մոտ 300 բեռնարկղ
Sputnik Արմենիա
Միջինում Չինաստանից Հայաստան տարեկան 5 հազար բեռնարկղ է հասնում, որոնցից մոտ 5%-ն անցնում է Իրանով։ 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T15:48+0400
2025-06-16T15:48+0400
2025-06-16T15:51+0400
բեռնարկղ
նավահանգիստ
բեռնափոխադրում
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/18/36829189_0:84:1600:984_1920x0_80_0_0_e6b81dfb63aaaebd808a9f577e4c4de3.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրացման ֆոնին փակված ճանապարհների պատճառով Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում շարունակում է մնալ հայկական արտադրանքով մոտ 300 բեռնարկղ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ հայկական բեռների մի մասը մնացել է ինչպես նավահանգստում, այնպես էլ Իրանի ճանապարհներին։Նրա խոսքով՝ ուշացումը լուրջ ազդեցություն չի ունենա դեպի Հայաստան ընդհանուր բեռնահոսքի վրա, քանի որ կա այլընտրանքային ճանապարհ՝ վրացական Փոթի նավահանգստով։ Թեև այն ավելի շատ ժամանակ և ծախս է պահանջում, իրավիճակը շարունակում է վերահսկելի մնալ։«Բենդար Աբբասում մնացած բեռների ծավալը այնքան մեծ չէ, որ ազդի ամբողջ բեռնափոխադրումների համակարգի վրա։ Առանձին տնտեսվարող սուբյեկտների համար սա, անշուշտ, խնդիր է, բայց բեռները չեն կորել։ Դժվար է ասել` երբ դրանք կհասնեն», – հավելեց Իվանովը։Դժվար է նշել իրանական ճանապարհներին մնացած հայկական բեռնատարների ճշգրիտ թիվը։ Իվանովի խոսքով՝ տարեկան Չինաստանից Հայաստան միջինում մոտ 5 հազար բեռնարկղ է հասնում, որի մոտ 5%-ն Իրանով է անցնում։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/18/36829189_88:0:1512:1068_1920x0_80_0_0_dd1dca344fa7270930893de5d767481b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեռնարկղ, նավահանգիստ, բեռնափոխադրում, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
բեռնարկղ, նավահանգիստ, բեռնափոխադրում, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում շարունակում է մնալ հայկական արտադրանքով մոտ 300 բեռնարկղ
15:48 16.06.2025 (Թարմացված է: 15:51 16.06.2025) Միջինում Չինաստանից Հայաստան տարեկան 5 հազար բեռնարկղ է հասնում, որոնցից մոտ 5%-ն անցնում է Իրանով։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրացման ֆոնին փակված ճանապարհների պատճառով Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում շարունակում է մնալ հայկական արտադրանքով մոտ 300 բեռնարկղ։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ հայկական բեռների մի մասը մնացել է ինչպես նավահանգստում, այնպես էլ Իրանի ճանապարհներին։
«Նավահանգիստը գործում է և ընդունում է բեռներ, բայց չի ուղարկում դրանք Հայաստան՝ ճանապարհները փակ են։ Հիմնականում խոսքը Չինաստանից եկող բեռների մասին է», – պարզաբանեց Իվանովը։
Նրա խոսքով՝ ուշացումը լուրջ ազդեցություն չի ունենա դեպի Հայաստան ընդհանուր բեռնահոսքի վրա, քանի որ կա այլընտրանքային ճանապարհ՝ վրացական Փոթի նավահանգստով։ Թեև այն ավելի շատ ժամանակ և ծախս է պահանջում, իրավիճակը շարունակում է վերահսկելի մնալ։
«Բենդար Աբբասում մնացած բեռների ծավալը այնքան մեծ չէ, որ ազդի ամբողջ բեռնափոխադրումների համակարգի վրա։ Առանձին տնտեսվարող սուբյեկտների համար սա, անշուշտ, խնդիր է, բայց բեռները չեն կորել։ Դժվար է ասել` երբ դրանք կհասնեն», – հավելեց Իվանովը։
Դժվար է նշել իրանական ճանապարհներին մնացած հայկական բեռնատարների ճշգրիտ թիվը։ Իվանովի խոսքով՝ տարեկան Չինաստանից Հայաստան միջինում մոտ 5 հազար բեռնարկղ է հասնում, որի մոտ 5%-ն Իրանով է անցնում։