https://arm.sputniknews.ru/20250616/aram-zaqarjanin-hravirel-en-aporini-tsagum-unecvogh-gujqi-brnagandzman-gvortservov-varchutjun-90187931.html
Արամ Զաքարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
Արամ Զաքարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
Sputnik Արմենիա
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T16:45+0400
2025-06-16T16:45+0400
2025-06-16T16:59+0400
հայաստան
ապօրինի
գույք
արամ զաքարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_8b3e83c7475872813742eba0fd51aa1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանը հունիսի 20–ին հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հարթակից։Դատախազությունից նշում են նաև, որ Զաքարյանն իրավունք ունի ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:Ըստ «Հետքի»` ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում Արամ Զաքարյանին առնչվող քրեական գործ է քննվում։ Նախկին պաշտոնյան մեղադրվում է այն բանի համար, որ իր պաշտոնավարման ժամանակ Արմավիրի պահպանության բաժանմունքի պետին հրահանգել է տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրեն տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին:Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի պահպանության բաժանմունքի հաշվեհամարին փաստացի փոխանցման ենթակա, սակայն առանձին տնտեսվարող սուբյեկտներից նույն բաժանմունքի ջոկի հրամանատարի միջոցով առձեռն ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 17 մլն 639 հազ․ դրամ գումարից Արամ Զաքարյանի կողմից փաստացի յուրացվել է 18.000 ԱՄՆ դոլարին համարժեք 8 մլն 679 հազ․ դրամ։ Նույն քրեական գործով անցնում է նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանը, որը պաշտոնավարել է Արամ Զաքարյանից առաջ։Հիշեցնենք` Արամ Զաքարյանը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6676806b3b3e22915dcfeadb60d6c51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ապօրինի, գույք, արամ զաքարյան
հայաստան, ապօրինի, գույք, արամ զաքարյան
Արամ Զաքարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
16:45 16.06.2025 (Թարմացված է: 16:59 16.06.2025) Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանը հունիսի 20–ին հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այդ մասին տեղեկանում ենք
«Ազդարար» հարթակից։
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Զաքարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– ասված է հաղորդագրությունում։
Դատախազությունից նշում են նաև, որ Զաքարյանն իրավունք ունի ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Ըստ
«Հետքի»` ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում Արամ Զաքարյանին առնչվող քրեական գործ է քննվում։ Նախկին պաշտոնյան մեղադրվում է այն բանի համար, որ իր պաշտոնավարման ժամանակ Արմավիրի պահպանության բաժանմունքի պետին հրահանգել է տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրեն տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին:
Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի պահպանության բաժանմունքի հաշվեհամարին փաստացի փոխանցման ենթակա, սակայն առանձին տնտեսվարող սուբյեկտներից նույն բաժանմունքի ջոկի հրամանատարի միջոցով առձեռն ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 17 մլն 639 հազ․ դրամ գումարից Արամ Զաքարյանի կողմից փաստացի յուրացվել է 18.000 ԱՄՆ դոլարին համարժեք 8 մլն 679 հազ․ դրամ։ Նույն քրեական գործով անցնում է նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանը, որը պաշտոնավարել է Արամ Զաքարյանից առաջ։
Հիշեցնենք` Արամ Զաքարյանը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին: