https://arm.sputniknews.ru/20250616/17-haj-zbvosashrjik-israjelum-e-ev-chi-karvoghanum-veradarnal-tarber-scenarner-en-qnnarkvum-90192611.html
17 հայ զբոսաշրջիկ Իսրայելում է և չի կարողանում վերադառնալ. տարբեր սցենարներ են քննարկվում
17 հայ զբոսաշրջիկ Իսրայելում է և չի կարողանում վերադառնալ. տարբեր սցենարներ են քննարկվում
Sputnik Արմենիա
«Երուսաղեմ թրեվլի» տուր մենեջեր նշեց, որ զբոսաշրջիկների խմբում անչափահասներ չկան։ 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T18:19+0400
2025-06-16T18:19+0400
2025-06-16T18:20+0400
իսրայել
զբոսաշրջիկ
հայ
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74527355_0:0:1601:901_1920x0_80_0_0_6feda0d679ea1a5b1fdb554c544dcd35.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ 17 հայ զբոսաշրջիկ հունիսի 10–ին մեկնել են Երուսաղեմ, և ռազմական գործողությունների ժամանակ արդեն գտնվել են Բեթղեհեմ քաղաքում, որտեղ ապահով է։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Երուսաղեմ թրեվլի» տուր մենեջեր Արփինե Ալոյանը։Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ 17 հոգանոց տուրիստական խումբն այս պահին գտնվում է Իսրայելում ու չի կարողանում վերադառնալ. բոլոր չվերթերը չեղարկվել են։Ալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խումբն արդեն վաղը պետք է վերադառնար Հայաստան, սակայն հասկանալի պատճառներով չվերթերը չեղարկվել են ու դեռ չեն կարողանում վերադառնալ։Նր խոսքով` իրենք անընդհատ կապի մեջ են խմբի անդամների և էքսկուրսավարի հետ, ամեն ինչ անում են, որպեսզի նրանք հանկարծ չմտածեն, թե իրենք մենակ են կամ իրենց նկատմամբ անտարբեր են։ Ալոյանը վստահեցրեց, որ փորձում են իրենց բոլոր լծակներն օգտագործել, որ հետ բերեն զբոսաշրջիկներին։«Խմբի անդամներին զգուշացվել է, որ որևէ մեկն առանձին չտեղաշարժվի, անգամ դեսպանն է խոսել մեր էքսկուրսավարի հետ այդ մասին։ Պատկան բոլոր մարմինները տեղեկացված են։ ՀՀ ԱԳՆ–ն է նամակներ է ուղարակել Իսրայելի դեսպանություն, մենք ենք ուղարկել մեր ուղևորների ցանկը։ Այս պահին որևէ թռիչք չի իրականացվում Իսրայելից, միակ տարբերակը մնում է թռիչք Եգիպտոսից, սակայն այդ դեպքում էլ պետք է կարողանան ապահովել մարդկանց ցամաքային անվտանգ ճանապարհը»,– ընդգծեց Ալոյանը։Նա տեղեկացրեց, որ խմբում անչափահասներ չկան։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։Վերջին տվյալներով` իսրայելա-իրանական հակամարտության հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել, վիրավորվել է ավելի քան 900-ը, Իսրայելում կա 18 զոհ և 414 վիրավոր։
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74527355_133:0:1336:902_1920x0_80_0_0_86d9c9a5ff5e6f3001afe2e8f415ea5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, զբոսաշրջիկ, հայ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
իսրայել, զբոսաշրջիկ, հայ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
17 հայ զբոսաշրջիկ Իսրայելում է և չի կարողանում վերադառնալ. տարբեր սցենարներ են քննարկվում
18:19 16.06.2025 (Թարմացված է: 18:20 16.06.2025) «Երուսաղեմ թրեվլի» տուր մենեջեր նշեց, որ զբոսաշրջիկների խմբում անչափահասներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ 17 հայ զբոսաշրջիկ հունիսի 10–ին մեկնել են Երուսաղեմ, և ռազմական գործողությունների ժամանակ արդեն գտնվել են Բեթղեհեմ քաղաքում, որտեղ ապահով է։ Այդ մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Երուսաղեմ թրեվլի» տուր մենեջեր Արփինե Ալոյանը։
Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ 17 հոգանոց տուրիստական խումբն այս պահին գտնվում է Իսրայելում ու չի կարողանում վերադառնալ. բոլոր չվերթերը չեղարկվել են։
Ալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խումբն արդեն վաղը պետք է վերադառնար Հայաստան, սակայն հասկանալի պատճառներով չվերթերը չեղարկվել են ու դեռ չեն կարողանում վերադառնալ։
«Փառք Աստծո, նրանք հիմա ապահով են, սակայն մեր խնդիրը այդ մարդկանց տուն բերելն է։ Այս պահի դրությամբ նրանք Բեթղեհեմ քաղաքում են։ Երբ իրադարձությունները սկսել են, իրենք եղել են Բեթղեհեմի հյուրանոցում»,– նշեց տուրմենեջերը։
Նր խոսքով` իրենք անընդհատ կապի մեջ են խմբի անդամների և էքսկուրսավարի հետ, ամեն ինչ անում են, որպեսզի նրանք հանկարծ չմտածեն, թե իրենք մենակ են կամ իրենց նկատմամբ անտարբեր են։ Ալոյանը վստահեցրեց, որ փորձում են իրենց բոլոր լծակներն օգտագործել, որ հետ բերեն զբոսաշրջիկներին։
«Խմբի անդամներին զգուշացվել է, որ որևէ մեկն առանձին չտեղաշարժվի, անգամ դեսպանն է խոսել մեր էքսկուրսավարի հետ այդ մասին։ Պատկան բոլոր մարմինները տեղեկացված են։ ՀՀ ԱԳՆ–ն է նամակներ է ուղարակել Իսրայելի դեսպանություն, մենք ենք ուղարկել մեր ուղևորների ցանկը։ Այս պահին որևէ թռիչք չի իրականացվում Իսրայելից, միակ տարբերակը մնում է թռիչք Եգիպտոսից, սակայն այդ դեպքում էլ պետք է կարողանան ապահովել մարդկանց ցամաքային անվտանգ ճանապարհը»,– ընդգծեց Ալոյանը։
Նա տեղեկացրեց, որ խմբում անչափահասներ չկան։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց
Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Վերջին տվյալներով` իսրայելա-իրանական հակամարտության հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել, վիրավորվել է ավելի քան 900-ը, Իսրայելում կա 18 զոհ և 414 վիրավոր։