https://arm.sputniknews.ru/20250615/merdzavvor-arevelqy-nvoric-hzvor-dardznenq-irann-u-israjely-petq-e-gvortsarq-knqen-tramp-90150749.html
Մերձավոր Արևելքը նորից հզոր դարձնենք, Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն․ Թրամփ
Մերձավոր Արևելքը նորից հզոր դարձնենք, Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն․ Թրամփ
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ ներկայումս «բազմաթիվ բանակցություններ և շփումներ են ընթանում»: 15.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-15T18:48+0400
2025-06-15T18:48+0400
2025-06-15T21:54+0400
դոնալդ թրամփ
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89732595_0:0:3072:1728_1920x0_80_0_0_e0148d34d67adc19edf801b33c94d604.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան՝ Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիայի ֆոնին:Truth Social սոցցանցում իր գրառման մեջ նա նշել է, որ կողմերի միջև խաղաղությունը հնարավոր է և ընդգծել է ԱՄՆ-ի հետ առևտրի դերը՝ որպես բանակցությունների վրա ազդեցության գործիք:Նա հավելել է, որ ներկայումս բազմաթիվ բանակցություններ ու շփումներ են ընթանում:«Ես շատ բան եմ անում, ու թեև դա ոչ միշտ են հաշվի առնում, բայց ժողովուրդը հասկանում է։ Մերձավոր Արևելքը նորից հզոր դարձնենք»,-ավելացրել է նա:Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կապ չունի Իրանի վրա իսրայելական հարձակումների հետ:Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89732595_0:0:2732:2048_1920x0_80_0_0_29a63f7a5990360569a24ac0160ef71d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
դոնալդ թրամփ, ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
Մերձավոր Արևելքը նորից հզոր դարձնենք, Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն․ Թրամփ
18:48 15.06.2025 (Թարմացված է: 21:54 15.06.2025) ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ ներկայումս «բազմաթիվ բանակցություններ և շփումներ են ընթանում»:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան՝ Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիայի ֆոնին:
Truth Social սոցցանցում իր գրառման մեջ նա նշել է, որ կողմերի միջև խաղաղությունը հնարավոր է և ընդգծել է ԱՄՆ-ի հետ առևտրի դերը՝ որպես բանակցությունների վրա ազդեցության գործիք:
«Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք դա կանեն, ինչպես ժամանակին ես օգնեցի Հնդկաստանի և Պակիստանի միջև համաձայնագիր կնքել։ Այն ժամանակ ԱՄՆ-ի հետ առևտուրը նպաստեց նրան, որ կողմերը հասնեն ողջախոհության և համաձայնության»,-գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ ներկայումս բազմաթիվ բանակցություններ ու շփումներ են ընթանում:
«Ես շատ բան եմ անում, ու թեև դա ոչ միշտ են հաշվի առնում, բայց ժողովուրդը հասկանում է։ Մերձավոր Արևելքը նորից հզոր դարձնենք»,-ավելացրել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կապ չունի Իրանի վրա իսրայելական հարձակումների հետ:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց
Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։