https://arm.sputniknews.ru/20250615/irani-ihpk-n-hajtnel-e-israjeli-hardzakumneri-hetevanqvov-evs-8-hramanatarneri-mahvan-masin-90140959.html
Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի հարձակումների հետևանքով ևս 8 հրամանատարների մահվան մասին
Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի հարձակումների հետևանքով ևս 8 հրամանատարների մահվան մասին
Sputnik Արմենիա
Զոհվել են Մահմուդ Բաղերին, Դավուդ Շեյխիյանը, Մոհամմադ-Բաղեր Թահերպուրը, Մանսուր Սաֆարպուրը, Մասուդ Թայեբը, Խոսրով Հասանին, Ջավադ Ջոուրսարան և Մոհամմադ... 15.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-15T14:31+0400
2025-06-15T14:31+0400
2025-06-15T21:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
հրամանատար
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57227133_0:0:3072:1728_1920x0_80_0_0_0a658be0c742de7d440e629be610517f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Իսրայելի հարձակումների հետևանքով ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի ևս ութ հրամանատարների մահվան մասին: ԻՀՊԿ-ի հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57227133_203:0:2934:2048_1920x0_80_0_0_8d604ac38163c112a406d670e5d249d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հրամանատար, իսրայել, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, հրամանատար, իսրայել, պատերազմ
Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի հարձակումների հետևանքով ևս 8 հրամանատարների մահվան մասին
14:31 15.06.2025 (Թարմացված է: 21:57 15.06.2025) Զոհվել են Մահմուդ Բաղերին, Դավուդ Շեյխիյանը, Մոհամմադ-Բաղեր Թահերպուրը, Մանսուր Սաֆարպուրը, Մասուդ Թայեբը, Խոսրով Հասանին, Ջավադ Ջոուրսարան և Մոհամմադ Աղաջաֆարին:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Իսրայելի հարձակումների հետևանքով ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի ևս ութ հրամանատարների մահվան մասին: ԻՀՊԿ-ի հայտարարությունը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Դաժան, բայց քաջարի մահով զոհվել են ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարության նշանավոր ներկայացուցիչներ (բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի հետ միասին)՝ Մահմուդ Բաղերին, Դավուդ Շեյխիանը, Մոհամմադ Բաղեր Թահերպուրը, Մանսուր Սաֆարպուրը, Մասուդ Թայյեբը, Խոսրով Հասանին, Ջավադ Ջոուրսարան և Մոհամմադ Աղաջաֆարին»,-ասված է ԻՀՊԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց
Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։