https://arm.sputniknews.ru/20250615/inch-e-hajtni-ajs-zhamin-iran-israjel-hakamartutjan-masin-90157596.html
Ինչ է հայտնի այս ժամին Իրան-Իսրայել հակամարտության մասին
Ինչ է հայտնի այս ժամին Իրան-Իսրայել հակամարտության մասին
Sputnik Արմենիա
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի, Մաշհադի, Սպահանի և Շիրազի ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա։ 15.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-15T20:14+0400
2025-06-15T20:14+0400
2025-06-15T20:16+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0f/90154255_0:160:3072:1888_1920x0_80_0_0_0ac04c684fdd231b915a1507166824aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Օրվա ընթացքում Իսրայելը շարունակել է ակտիվ հարձակումները Իրանի տարածքի վրա՝ ընդլայնելով հարվածների աշխարհագրությունը։Իսրայելը ողջ օրվա ընթացքում հրթիռակոծել է Թեհրանը՝ ներառյալ բնակելի թաղամասերը։ Հաղորդվում է, որ հարձակում է տեղի ունեցել ԻՀՊԿ-ի շտաբի և ոստիկանության շենքի վրա: Հաղորդվել է նաև Իրանի արդարադատության նախարարության շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։Դիվերսիա է գրանցվել ջրատարներից մեկի վրա՝ կոյուղու վթար։ Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել Իրանի մայրաքաղաքում առնվազն 20 ավտոմեքենաների պայթեցման մասին:Reuters-ի տվյալներով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելի հարձակումների արդյունքում առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել: Նրանցից մի քանիսը զոհվել են ականապատ մեքենաների պայթյունից։Տուժել են Շիրազը, Սպահանը և Մաշհադի օդանավակայանը։ Իսրայելը հարձակվել է Իրանի արևմտյան Քերմանշահի Իմամ Հասան ռազմաբազայի վրա։Իսրայելի բանակը զենքի արտադրության օբյեկտների մոտ բնակվող իրանցիներին կոչ է արել տարհանվել։ Թեհրանի բնակիչները փորձում են լքել քաղաքն ապահովության համար՝ Իրանի մայրաքաղաքի վրա մշտական հարձակումների ֆոնին:Իրանում բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են մինչև հաջորդ ծանուցումը, Իսրայելն էլ երկարացրել է արտակարգ դրությունը և սահմանափակումները մինչև հունիսի 30-ը։Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 128 մարդ է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով։Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալների ակտիվության մասին (երկուսը ձերբակալվել են Իրանի հյուսիսում)։Թեհրանի հրետակոծության հետևանքով վնասվել է հայկական «Ալիք» թերթի խմբագրությունը, կոտրվել են ապակիները, հայտնում է «Փաստինֆոն»։ Մինչև վերանորոգումը թերթը կտպագրվի միայն առցանց։Ի պատասխան՝ Իրանը նոր հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր հարվածել են Հայֆային, Թել Ավիվին և Աշկելոնին։ Առայժմ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է 15 զոհի և 385 վիրավորի մասին՝ սրացումից ի վեր։Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին և Իսրայելին խաղաղության համաձայնագիր կնքել և «Մերձավոր Արևելքը կրկին մեծ դարձնել»։ Նա չի բացառել ԱՄՆ-ի միջամտությունը հակամարտությանը։Մինչդեռ Իրանին աջակցող իրաքյան «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորումը Mehr գործակալության միջոցով զգուշացրել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին և պատրաստ է միջամտության դեպքում հարվածներ հասցնել ամերիկյան բազաներին ամբողջ աշխարհում։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0f/90154255_171:0:2902:2048_1920x0_80_0_0_26f1424fad325fd06e1a5ebb241dc46a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, видео
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, видео
Ինչ է հայտնի այս ժամին Իրան-Իսրայել հակամարտության մասին
20:14 15.06.2025 (Թարմացված է: 20:16 15.06.2025) Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի, Մաշհադի, Սպահանի և Շիրազի ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Օրվա ընթացքում Իսրայելը շարունակել է ակտիվ հարձակումները Իրանի տարածքի վրա՝ ընդլայնելով հարվածների աշխարհագրությունը։
Իսրայելը ողջ օրվա ընթացքում հրթիռակոծել է Թեհրանը՝ ներառյալ բնակելի թաղամասերը։ Հաղորդվում է, որ հարձակում է տեղի ունեցել ԻՀՊԿ-ի շտաբի և ոստիկանության շենքի վրա: Հաղորդվել է նաև Իրանի արդարադատության նախարարության շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։
Դիվերսիա է գրանցվել ջրատարներից մեկի վրա՝ կոյուղու վթար։ Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել Իրանի մայրաքաղաքում առնվազն 20 ավտոմեքենաների պայթեցման մասին:
Reuters-ի տվյալներով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելի հարձակումների արդյունքում առնվազն 14 միջուկային գիտնական է զոհվել: Նրանցից մի քանիսը զոհվել են ականապատ մեքենաների պայթյունից։
Տուժել են Շիրազը, Սպահանը և Մաշհադի օդանավակայանը։ Իսրայելը հարձակվել է Իրանի արևմտյան Քերմանշահի Իմամ Հասան ռազմաբազայի վրա։
Իսրայելի բանակը զենքի արտադրության օբյեկտների մոտ բնակվող իրանցիներին կոչ է արել տարհանվել։ Թեհրանի բնակիչները փորձում են լքել քաղաքն ապահովության համար՝ Իրանի մայրաքաղաքի վրա մշտական հարձակումների ֆոնին:
Իրանում բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են մինչև հաջորդ ծանուցումը, Իսրայելն էլ երկարացրել է արտակարգ դրությունը և սահմանափակումները մինչև հունիսի 30-ը։
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 128 մարդ է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով։
Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալների ակտիվության մասին (երկուսը ձերբակալվել են Իրանի հյուսիսում)։
Թեհրանի հրետակոծության հետևանքով վնասվել է հայկական «Ալիք» թերթի խմբագրությունը, կոտրվել են ապակիները, հայտնում է «Փաստինֆոն»։ Մինչև վերանորոգումը թերթը կտպագրվի միայն առցանց։
Ի պատասխան՝ Իրանը նոր հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր հարվածել են Հայֆային, Թել Ավիվին և Աշկելոնին։ Առայժմ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է 15 զոհի և 385 վիրավորի մասին՝ սրացումից ի վեր։
Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին և Իսրայելին խաղաղության համաձայնագիր կնքել և «Մերձավոր Արևելքը կրկին մեծ դարձնել»։ Նա չի բացառել ԱՄՆ-ի միջամտությունը հակամարտությանը։
Մինչդեռ Իրանին աջակցող իրաքյան «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորումը Mehr գործակալության միջոցով զգուշացրել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին և պատրաստ է միջամտության դեպքում հարվածներ հասցնել ամերիկյան բազաներին ամբողջ աշխարհում։