https://arm.sputniknews.ru/20250615/hndkastany-khaghadrujq-e-anum-hhi-vra-bajc-iranum-sracumy-sparnum-e-nra-tsragrerin-90106821.html
Հնդկաստանը խաղադրույք է անում ՀՀ–ի վրա, բայց Իրանում սրացումը սպառնում է նրա ծրագրերին
Հնդկաստանը խաղադրույք է անում ՀՀ–ի վրա, բայց Իրանում սրացումը սպառնում է նրա ծրագրերին
Sputnik Արմենիա
Հնդկաստանը Երևանը դիտարկում է որպես տարածաշրջանում իր կապերի զարգացման հենակետային հարթակ։ 15.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-15T22:09+0400
2025-06-15T22:09+0400
2025-06-15T22:09+0400
հայաստան
հնդկաստան
չաբահար
իրանի իսլամական հանրապետություն
երթուղի
հարավային կովկաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27602585_0:504:2048:1656_1920x0_80_0_0_ee42aa46b88d42a1d8e9e270cf9574fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հնդկաստանը Հայաստանը դիտարկում է որպես Հարավային Կովկասում առանցքային ռազմավարական դաշնակից և գործընկեր, սակայն Իրան–Իսրայել հարաբերությունների սրացումը կարող է ապակայունացնել տարածաշրջանը և խանգարել Հայաստանի մասնակցությամբ հնդկական խոշոր նախագծերի իրականացմանը: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց հնդկական հիմնադրամի տնօրեն Ալոկ Բանսալը «APRI Armenia» ֆորումի շրջանակում։Նա հիշեցրեց, որ դեռևս անցյալ տարի Հնդկաստանը 10 տարով վարձակալեց Իրանի «Չաբահար» նավահանգիստը և հիմա զբաղվում է դրա ենթակառուցվածքների ընդլայնմամբ: Փորձագետի խոսքով՝ նավահանգիստն արդեն մասամբ գործում է հնդկական կողմի կառավարմամբ, սակայն նավահանգստի և Իրանի մնացած մասի միջև ցամաքային հաղորդակցությունները դեռևս թույլ են զարգացած:Այս առումով Բանսալը կարևորեց «Չաբահարից» դեպի Հայաստան տրանսպորտային միջանցքների կառուցումը՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային: Դա ճանապարհ կբացի Հնդկաստանից Հայաստանի տարածքով բեռների տարանցման համար դեպի Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Ռուսաստան և ավելի հեռու։Ինչպես Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույցՆրա խոսքով՝ Դելին տարածաշրջանի երկրների շարքում հենց Հայաստանն է որպես հենակետ դիտարկում կապերի զարգացման համար, այդ թվում՝ ներդրումների և պաշտպանական համագործակցության ոլորտում: Հնդկաստանը շահագրգռված է, որ Հայաստանը հարթակ դառնա Հարավային Կովկասում իր ներկայությունն ամրապնդելու համար։Ընդ որում` Իրանի և Հայաստանի մասնակցությամբ ստեղծվող տրանսպորտային երթուղին դիտարկվում է որպես այլընտրանք կամ հակակշիռ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող միջանցքների նախագծերին։Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Հայաստանը հայտարարեց Հնդկաստանի հետ «Չաբահար» նավահանգստով անցնող նոր առևտրային երթուղու գործարկման մասին։ Նախագիծը ենթադրում էր լոգիստիկ շղթայի ստեղծում` բեռների առաքում Մումբայի նավահանգստից «Չաբահար», ապա ցամաքային ճանապարհով՝ Իրանի տարածքով Հայաստան, այնուհետև Վրաստան և Եվրոպա կամ «Վերին Լարս» անցակետով՝ Ռուսաստան:Նախաձեռնությունը մշակվել է 2023 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ միջգերատեսչական խմբի աշխատանքի շրջանակում: Սակայն երթուղու գործարկման ժամկետները հետաձգվել են անորոշ ժամանակով։Հայաստանն Իրանի համար ԵԱՏՄ-ին անդամակցելու հարթակ է. ԻԻՀ դեսպան
հնդկաստան
չաբահար
իրանի իսլամական հանրապետություն
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27602585_0:597:2048:2133_1920x0_80_0_0_a013ada6c20e3b2a3ec43a4bd11424e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հնդկաստան, չաբահար , իրանի իսլամական հանրապետություն, երթուղի, հարավային կովկաս
հայաստան, հնդկաստան, չաբահար , իրանի իսլամական հանրապետություն, երթուղի, հարավային կովկաս
Հնդկաստանը խաղադրույք է անում ՀՀ–ի վրա, բայց Իրանում սրացումը սպառնում է նրա ծրագրերին
Հնդկաստանը Երևանը դիտարկում է որպես տարածաշրջանում իր կապերի զարգացման հենակետային հարթակ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հնդկաստանը
Հայաստանը դիտարկում է որպես Հարավային Կովկասում առանցքային ռազմավարական դաշնակից և գործընկեր, սակայն Իրան–Իսրայել հարաբերությունների սրացումը կարող է ապակայունացնել տարածաշրջանը և խանգարել Հայաստանի մասնակցությամբ հնդկական խոշոր նախագծերի իրականացմանը: Այս մասին
Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց հնդկական հիմնադրամի տնօրեն Ալոկ Բանսալը «APRI Armenia» ֆորումի շրջանակում։
«Հնդկաստանի, ինչպես նաև Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար Իրանն ավանդաբար կարևոր դեր է խաղում որպես ռազմավարական գործընկեր և ելք դեպի եվրասիական տարածք։ Հակամարտության ձգձգումը չի բխում Հնդկաստանի շահերից, կարևոր է, որ այն հնարավորինս շուտ ավարտվի»,- ընդգծեց Բանսալը։
Նա հիշեցրեց, որ դեռևս անցյալ տարի Հնդկաստանը 10 տարով վարձակալեց Իրանի «Չաբահար» նավահանգիստը և հիմա զբաղվում է դրա ենթակառուցվածքների ընդլայնմամբ: Փորձագետի խոսքով՝ նավահանգիստն արդեն մասամբ գործում է հնդկական կողմի կառավարմամբ, սակայն նավահանգստի և Իրանի մնացած մասի միջև ցամաքային հաղորդակցությունները դեռևս թույլ են զարգացած:
Այս առումով Բանսալը կարևորեց «Չաբահարից» դեպի Հայաստան տրանսպորտային միջանցքների կառուցումը՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային: Դա ճանապարհ կբացի Հնդկաստանից Հայաստանի տարածքով բեռների տարանցման համար դեպի Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Ռուսաստան և ավելի հեռու։
Նրա խոսքով՝ Դելին տարածաշրջանի երկրների շարքում հենց Հայաստանն է որպես հենակետ դիտարկում կապերի զարգացման համար, այդ թվում՝ ներդրումների և պաշտպանական համագործակցության ոլորտում: Հնդկաստանը շահագրգռված է, որ Հայաստանը հարթակ դառնա Հարավային Կովկասում իր ներկայությունն ամրապնդելու համար։
Ընդ որում` Իրանի և Հայաստանի մասնակցությամբ ստեղծվող տրանսպորտային երթուղին դիտարկվում է որպես այլընտրանք կամ հակակշիռ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող միջանցքների նախագծերին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Հայաստանը հայտարարեց Հնդկաստանի հետ «Չաբահար» նավահանգստով անցնող նոր առևտրային երթուղու գործարկման մասին։ Նախագիծը ենթադրում էր լոգիստիկ շղթայի ստեղծում` բեռների առաքում Մումբայի նավահանգստից «Չաբահար», ապա ցամաքային ճանապարհով՝ Իրանի տարածքով Հայաստան, այնուհետև Վրաստան և Եվրոպա կամ «Վերին Լարս» անցակետով՝ Ռուսաստան:
Նախաձեռնությունը մշակվել է 2023 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ միջգերատեսչական խմբի աշխատանքի շրջանակում: Սակայն երթուղու գործարկման ժամկետները հետաձգվել են անորոշ ժամանակով։