https://arm.sputniknews.ru/20250615/ginu-hertakan-paratvony-kkajana-erevanum-90139061.html
Գինու հերթական փառատոնը կկայանա Երևանում
Գինու հերթական փառատոնը կկայանա Երևանում
Sputnik Արմենիա
Կլինի նաև գիտաժողով գինու տուրիզմը զարգացնելու վերաբերյալ։ 15.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-15T13:48+0400
2025-06-15T13:48+0400
2025-06-15T13:48+0400
գինի
փառատոն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/06/64004445_0:70:1600:971_1920x0_80_0_0_d230fb8ebc8cf3111c53502cc8c7df7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի ֊ Sputnik. Օգոստոսի 15-ից 17-ը Երևանում՝ Խաչքարերի պուրակում, կանցկացվի «EnoFest Armenia 2025» էնոտուրիզմի (գինու զբոսաշրջության) փառատոն Feast & Twist նշանաբանով։ Միջոցառման մուտքն անվճար է, իսկ գինու համտեսը հնարավոր կլինի միայն կազմակերպիչներից գնված բրենդային բաժակով։Փառատոնի գոտիները ներառում են գինու համտես և վաճառք, դրան ակտիվորեն կմասնակցեն հյուրանոցներն ու տուրօպերատորները, թանգարաններն ու դեսպանատները։ Փառատոնին կներկայացվեն տեղական արհեստներ, ավանդական և ժամանակակից խոհանոց, խաղեր և կրթական միջոցառումներ, կենդանի երաժշտություն և պար: Կգործի նաև հատուկ տաղավար՝ հաշմանդամություն ունեցող անձանց պատրաստած ապրանքներով։Օգոստոսի 15-ին «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցում տեղի կունենա EnoTalks Armenia 2025 փակ միջազգային կոնֆերանսը՝ նվիրված տարածաշրջանում էնոտուրիզմի հեռանկարներին և զարգացմանը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/06/64004445_141:0:1561:1065_1920x0_80_0_0_727f2ff134a7a6afcfe3ca590c1f67df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գինի, փառատոն, երևան
Գինու հերթական փառատոնը կկայանա Երևանում
Կլինի նաև գիտաժողով գինու տուրիզմը զարգացնելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի ֊ Sputnik. Օգոստոսի 15-ից 17-ը Երևանում՝ Խաչքարերի պուրակում, կանցկացվի «EnoFest Armenia 2025» էնոտուրիզմի (գինու զբոսաշրջության) փառատոն Feast & Twist նշանաբանով։ Միջոցառման մուտքն անվճար է, իսկ գինու համտեսը հնարավոր կլինի միայն կազմակերպիչներից գնված բրենդային բաժակով։
Փառատոնի գոտիները ներառում են գինու համտես և վաճառք, դրան ակտիվորեն կմասնակցեն հյուրանոցներն ու տուրօպերատորները, թանգարաններն ու դեսպանատները։ Փառատոնին կներկայացվեն տեղական արհեստներ, ավանդական և ժամանակակից խոհանոց, խաղեր և կրթական միջոցառումներ, կենդանի երաժշտություն և պար: Կգործի նաև հատուկ տաղավար՝ հաշմանդամություն ունեցող անձանց պատրաստած ապրանքներով։
Օգոստոսի 17-ին տեղի կունենա տոնական միջոցառում՝ նվիրված խաղողօրհնեքի հայկական ավանդույթին։
Օգոստոսի 15-ին «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցում տեղի կունենա EnoTalks Armenia 2025 փակ միջազգային կոնֆերանսը՝ նվիրված տարածաշրջանում էնոտուրիզմի հեռանկարներին և զարգացմանը։