https://arm.sputniknews.ru/20250615/aranc-tagavvorneri-ory-amn-um-bvoghvoqi-akciaji-masnakicnerin-crel-en-retine-pampushtnervov-90144719.html
«Առանց թագավորների օրը». ԱՄՆ-ում բողոքի ակցիայի մասնակիցներին ցրել են ռետինե փամփուշտներով
«Առանց թագավորների օրը». ԱՄՆ-ում բողոքի ակցիայի մասնակիցներին ցրել են ռետինե փամփուշտներով
Sputnik Արմենիա
Քաղաքական կուրսը փոխելու պահանջով ցույցերն ամենազանգվածայինն են դարձել Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Դրանք անցկացվել են ԱՄՆ նախագահի ծննդյան օրը։ 15.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-15T15:23+0400
2025-06-15T15:23+0400
2025-06-15T15:23+0400
լոս անջելես
ամն
դոնալդ թրամփ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0f/90137159_0:0:1579:888_1920x0_80_0_0_de9ff750260138dcef9439dbad713952.jpg
ԱՄՆ-ի մի շարք նահանգներում հակակառավարական ցույցեր են անցկացվել՝ «Առանց թագավորների օր» կարգախոսով: Խոշոր հանրահավաքներ են ընթանում ամբողջ երկրում՝ Նյու Յորքից և Չիկագոյից մինչև Սան Ֆրանցիսկո և Մար-ա-Լագո:Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30 հազար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքապետ Կարեն Բասին:Ցույցը No Kings (անգլ․՝ «Ոչ թագավորներին») կոորդինացված ակցիայի մասն է, որն անցկացվել է ամբողջ ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում ռազմական շքերթի անցկացման օրը, որը համընկել է Թրամփի ծննդյան 79-րդ տարեդարձի հետ։Ցուցարարները պարետային ժամը սկսվելուց հետո չեն ցրվել, ոստիկանությունը սկսել է ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ կիրառել: Ցուցարարներին բաժանում են փոքր խմբերի և հետ են մղում Լոս Անջելեսի ծայրամասեր։ Դիմադրողների նկատմամբ անմիջապես ուժ են կիրառում։ Հայտնվել են նաև առաջին վիրավորները. ոմանց ոտնատակ է տվել հեծյալ ոստիկանությունը, մյուսները գնդակների տակ են հայտնվել։Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում ցույցի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, հայտնում է քաղաքի ոստիկանությունը X սոցցանցում:Իսկ Մինեսոտայում դեմոկրատ քաղաքական գործիչների տների վրա զինված հարձակման հետևանքով զոհվել են նահանգի օրենսդիր ժողովի անդամ Մելիսա Հորթմանը և նրա ամուսինը՝ Մարկը: Մեկ այլ քաղաքական գործիչ՝ նահանգի սենատոր Ջոն Հոֆմանը և նրա կինը՝ Իվետը, նույնպես ենթարկվել են մահափորձի, լուրջ վնասվածքներ են ստացել և շտապ վիրահատվել։Բողոքի ցույցեր են ընթանում նաև Վաշինգտոնում և նրա արվարձաններում: Ցուցարարները ձեռքին եղել են պաստառներ «Թրամփը դևերին է կանչում», «Անհապաղ իմպիչմենտ» կարգախոսներով: Ակցիայի մասնակիցները սուլիչներով ու թմբուկներով աղմկել են և բղավել «Ոչ թագավորներին»: Ցուցարարներին ազդանշաններով աջակցություն են հայտնել մեքենաների բազմաթիվ վարորդներ։ Վաշինգտոնում մի քանի հարյուր մարդ դուրս է եկել երթի՝ Թրամփի հրաժարականի կոչով։ Ցուցարարները ոստիկանության ջոկատների ուղեկցությամբ պաստառներով շարժվել են քաղաքի կենտրոնով դեպի Սպիտակ տուն։Ամբոխը հավաքվել է Թրամփի Մար-ա-Լագոյի (Փալմ Բիչ, Ֆլորիդա) նստավայրի հենց պարսպի մոտ։ Սակայն ցուցարարները ցրվել են, երբ տեղի շերիֆը սպառնացել է նրանց․ Ֆիլադելֆիայում ակցիայի մասնակիցները, ի թիվս այլ կոչերի, վանկարկել են «Ահա այսպիսի տեսք ունի ժողովրդավարությունը» և «Թրամփ, հեռացի՛ր» կարգախոսները: Ցուցարարներից շատերի ձեռքում եղել են ամերիկյան դրոշներ կամ ինքնաշեն պաստառներ, որոնց գրությունները ԱՄՆ-ում իրավիճակը համեմատում են նացիստական Գերմանիայի, իսկ նախագահին՝ «հակաքրիստոսի» հետ: Ոստիկանությունը հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 80 հազար մարդ։Նյու Յորքում ցուցարարները հավաքվել են Մանհեթենի հենց կենտրոնում՝ Հինգերորդ պողոտայում, ինչը հանգեցրել է որոշ թաղամասերում ճանապարհների փակման և խցանումների: Մարդկանց ձեռքին պաստառներ են եղել՝ «Ոչ մի թագավոր և բռնապետ» գրությամբ։Տեխասի հարավում գտնվող Սան Անտոնիո քաղաքում բազմահազարանոց ամբոխը երթով անցել է քաղաքի կենտրոնով:ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցեր են սկսվել հունիսի 7-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած անկարգություններից հետո, որոնց պատճառը քաղաքի կենտրոնում ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) շուրջկալն էր՝ անօրինական միգրանտներին հայտնաբերելու զանգվածային գործողությունը: Ցուցարարների հետ բախումները սկսվել էին նահանգի դաշնային ֆինանսավորման հնարավոր կրճատումների մասին հաղորդագրությունների ֆոնին։Հաջորդ օրը Սպիտակ տունը հայտարարել էր Ազգային գվարդիայի մարտիկներին քաղաք մտցնելու մասին։
լոս անջելես
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Полиция вновь открыла стрельбу резиновыми пулями по протестующим в Лос-Анджелесе
Sputnik Արմենիա
Полиция вновь открыла стрельбу резиновыми пулями по протестующим в Лос-Анджелесе
2025-06-15T15:23+0400
true
PT0M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0f/90137159_0:55:1112:889_1920x0_80_0_0_ab790675e6e7208b41510527954e8276.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լոս անջելես, ամն, դոնալդ թրամփ, բողոքի ակցիա, видео
լոս անջելես, ամն, դոնալդ թրամփ, բողոքի ակցիա, видео
«Առանց թագավորների օրը». ԱՄՆ-ում բողոքի ակցիայի մասնակիցներին ցրել են ռետինե փամփուշտներով
Քաղաքական կուրսը փոխելու պահանջով ցույցերն ամենազանգվածայինն են դարձել Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Դրանք անցկացվել են ԱՄՆ նախագահի ծննդյան օրը։
ԱՄՆ-ի մի շարք նահանգներում հակակառավարական ցույցեր են անցկացվել՝ «Առանց թագավորների օր» կարգախոսով: Խոշոր հանրահավաքներ են ընթանում ամբողջ երկրում՝ Նյու Յորքից և Չիկագոյից մինչև Սան Ֆրանցիսկո և Մար-ա-Լագո:
Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30 հազար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքապետ Կարեն Բասին:
«Երեսուն հազար մարդ է այսօր դուրս եկել ամբողջ քաղաքում, որպեսզի իրացնի խաղաղ բողոքի սահմանադրական իրավունքը։ Հզոր բան է»,-գրել է Բասը:
Ցույցը No Kings (անգլ․՝ «Ոչ թագավորներին») կոորդինացված ակցիայի մասն է, որն անցկացվել է ամբողջ ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում ռազմական շքերթի անցկացման օրը, որը համընկել է Թրամփի ծննդյան 79-րդ տարեդարձի հետ։
Ցուցարարները պարետային ժամը սկսվելուց հետո չեն ցրվել, ոստիկանությունը սկսել է ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ կիրառել: Ցուցարարներին բաժանում են փոքր խմբերի և հետ են մղում Լոս Անջելեսի ծայրամասեր։ Դիմադրողների նկատմամբ անմիջապես ուժ են կիրառում։ Հայտնվել են նաև առաջին վիրավորները. ոմանց ոտնատակ է տվել հեծյալ ոստիկանությունը, մյուսները գնդակների տակ են հայտնվել։
Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում ցույցի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, հայտնում է քաղաքի ոստիկանությունը X սոցցանցում:
«Մենք հետաքննում ենք հրաձգությունը, որը ենթադրաբար կապված է Սթեյթ սթրիթի մոտակայքում տեղի ունեցած ցույցի հետ․․․ Մենք կարող ենք հաստատել, որ հրաձգությունը հանգեցրել է նրան, որ մեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է»,-ասվում է ոստիկանության հրապարակման մեջ։
Իսկ Մինեսոտայում դեմոկրատ քաղաքական գործիչների տների վրա զինված հարձակման հետևանքով զոհվել են նահանգի օրենսդիր ժողովի անդամ Մելիսա Հորթմանը և նրա ամուսինը՝ Մարկը: Մեկ այլ քաղաքական գործիչ՝ նահանգի սենատոր Ջոն Հոֆմանը և նրա կինը՝ Իվետը, նույնպես ենթարկվել են մահափորձի, լուրջ վնասվածքներ են ստացել և շտապ վիրահատվել։
Բողոքի ցույցեր են ընթանում նաև Վաշինգտոնում և նրա արվարձաններում: Ցուցարարները ձեռքին եղել են պաստառներ «Թրամփը դևերին է կանչում», «Անհապաղ իմպիչմենտ» կարգախոսներով: Ակցիայի մասնակիցները սուլիչներով ու թմբուկներով աղմկել են և բղավել «Ոչ թագավորներին»: Ցուցարարներին ազդանշաններով աջակցություն են հայտնել մեքենաների բազմաթիվ վարորդներ։ Վաշինգտոնում մի քանի հարյուր մարդ դուրս է եկել երթի՝ Թրամփի հրաժարականի կոչով։ Ցուցարարները ոստիկանության ջոկատների ուղեկցությամբ պաստառներով շարժվել են քաղաքի կենտրոնով դեպի Սպիտակ տուն։
Ամբոխը հավաքվել է Թրամփի Մար-ա-Լագոյի (Փալմ Բիչ, Ֆլորիդա) նստավայրի հենց պարսպի մոտ։ Սակայն ցուցարարները ցրվել են, երբ տեղի շերիֆը սպառնացել է նրանց․
«Եթե մի հատիկ աղյուս, որևէ ռումբ նետեք կամ զենք ուղղեք մեր աշխատակիցներից մեկի վրա, մենք ձեր ընտանիքին կտեղեկացնենք, թե որտեղից կարող են վերցնել ձեր աճյունը, քանի որ մենք ձեզ կսպանենք և դուք գերեզմանում պառկած կլինեք: Մենք չենք պատրաստվում խաղալ ձեզ հետ: Սա պետք է դադարեցվի»։
Ֆիլադելֆիայում ակցիայի մասնակիցները, ի թիվս այլ կոչերի, վանկարկել են «Ահա այսպիսի տեսք ունի ժողովրդավարությունը» և «Թրամփ, հեռացի՛ր» կարգախոսները: Ցուցարարներից շատերի ձեռքում եղել են ամերիկյան դրոշներ կամ ինքնաշեն պաստառներ, որոնց գրությունները ԱՄՆ-ում իրավիճակը համեմատում են նացիստական Գերմանիայի, իսկ նախագահին՝ «հակաքրիստոսի» հետ: Ոստիկանությունը հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 80 հազար մարդ։
Նյու Յորքում ցուցարարները հավաքվել են Մանհեթենի հենց կենտրոնում՝ Հինգերորդ պողոտայում, ինչը հանգեցրել է որոշ թաղամասերում ճանապարհների փակման և խցանումների: Մարդկանց ձեռքին պաստառներ են եղել՝ «Ոչ մի թագավոր և բռնապետ» գրությամբ։
Տեխասի հարավում գտնվող Սան Անտոնիո քաղաքում բազմահազարանոց ամբոխը երթով անցել է քաղաքի կենտրոնով:
ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցեր են սկսվել հունիսի 7-ին
Լոս Անջելեսում տեղի ունեցած անկարգություններից հետո, որոնց պատճառը քաղաքի կենտրոնում ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) շուրջկալն էր՝ անօրինական միգրանտներին հայտնաբերելու զանգվածային գործողությունը: Ցուցարարների հետ բախումները սկսվել էին նահանգի դաշնային ֆինանսավորման հնարավոր կրճատումների մասին հաղորդագրությունների ֆոնին։
Հաջորդ օրը Սպիտակ տունը հայտարարել էր Ազգային գվարդիայի մարտիկներին քաղաք մտցնելու մասին։