00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության դեէսկալացիային. Լավրով

© SputnikՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2025
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳ նախարարը ցավակցել է իրանցի գործընկերոջն իսրայելական հրթիռակոծության հետևանքով զոհերի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik․ Մոսկվան պատրաստ է աջակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև հակամարտության դեէսկալացիայի ջանքերին: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Ի շարունակություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանիի՝ հունիսի 13-ին ունեցած հեռախոսազրույցի՝ ռուսական կողմից կրկին ընդգծվել է, որ Մոսկվան դատապարտում է Իսրայելի ուժային գործողությունն Իրանի դեմ, որը ձեռնարկվել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ։ Վերահաստատվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ ջանքերին աջակցելու պատրաստակամությունը»,- ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցում Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանի տարածքին հասցված հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:
Լավրովն ու Արաղչին պայմանավորվել են շարունակել շփումները թեմայի շուրջ, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում, ինչպես նաև ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) և ԲՐԻԿՍ-ի շրջանակներում դրա քննարկման համատեքստում:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:
Լրահոս
0