00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, զրույցը տևել է 50 րոպե

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2025
Բաժանորդագրվել
Երկու երկրների առաջնորդները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին վերադառնալը:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
Նա տեղեկացրել է, որ հեռախոսազրույցը մոտ 50 րոպե է տևել։
«Պուտինի և Թրամփի զրույցն օգտակար է եղել, առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը։ Ռուսաստանի ղեկավարը Թրամփին տեղեկացրել է նախօրեին Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ ունեցած հեռախոսային շփումների մասին»,- հայտնել է Ուշակովը։
Ռուսաստանի նախագահի օգնականն ընդգծել է, որ Պուտինը դատապարտել Է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունը, ինչպես նաև հայտնել է հակամարտության կողմերի միջև միջնորդություն իրականացնելու ՌԴ պատրաստակամության մասին: Պուտինը Թրամփին հիշեցրել է Իրանի միջուկային գործարքի շուրջ փոխընդունելի պայմանավորվածություններ գտնելու ռուսական առաջարկի մասին: Ուշակովի խոսքով՝ Թրամփն իր հերթին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը բավական մտահոգիչ է գնահատել։
Նախագահները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին վերադառնալը:
Հեռախոսազրույցի ժամանակ երկրների ղեկավարները խոսել են նաև ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի մասին։ Պուտինը զրուցակցին տեղեկացրել է հունիսի 2-ին Թուրքիայում ձեռք բերված ստամբուլյան պայմանավորվածությունների կատարման մասին։ ՌԴ նախագահը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել բանակցությունները ուկրաինական կողմի հետ: ԱՄՆ ղեկավարն ընդգծել է Ուկրաինայի հարցով բանակցությունները շարունակելու Ռուսաստանի ցանկությունը և հաստատել է ԱՄՆ-ի շահագրգռվածությունը՝ ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտի համար։
Ուշակովի խոսքով՝ Պուտինը նաև շնորհավորել է ամերիկացի գործընկերոջը ծննդյան օրվա առիթով։ Այսօր ԱՄՆ նախագահը նշում է 79-ամյակը։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:
Լրահոս
0