https://arm.sputniknews.ru/20250614/israjely-kyndlajni-razmakan-gvortsvoghutjuny-netanjahuhi-grasenjak-90114557.html
Իսրայելը կընդլայնի ռազմական գործողությունը. Նեթանյահուհի գրասենյակ
Իսրայելը կընդլայնի ռազմական գործողությունը. Նեթանյահուհի գրասենյակ
Sputnik Արմենիա
Իսրայելցի պաշտոնյան ընդգծել է, որ Իրանին թույլ չեն տա մոտենալ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը: 14.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-14T12:49+0400
2025-06-14T12:49+0400
2025-06-14T13:31+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_0:84:1600:984_1920x0_80_0_0_5d70033f41d94aaebdcd0800f7ed73fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Իսրայելը կընդլայնի Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունը։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։Նա նշել է, որ Իսրայելը հարվածներ է հասցնում տասնյակ առանցքային օբյեկտների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքների, ռազմական բազաների և ռազմավարական ենթակառուցվածքների ուղղությամբ: Գենդելմանն ընդգծել է, որ Իսրայելը Իրանին թույլ չի տա մոտենալ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը:Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9096073aeae3055704eb1a2d2583f7bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, բենիամին նեթանյահու
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, բենիամին նեթանյահու
Իսրայելը կընդլայնի ռազմական գործողությունը. Նեթանյահուհի գրասենյակ
12:49 14.06.2025 (Թարմացված է: 13:31 14.06.2025) Իսրայելցի պաշտոնյան ընդգծել է, որ Իրանին թույլ չեն տա մոտենալ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Իսրայելը կընդլայնի Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունը։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«ՑԱԽԱԼ–ն ընդլայնում է Իրանի տարածքում լայնածավալ գործողությունը, որն ուղղված է նրա միջուկային ծրագրի դեմ և ի պատասխան ռեժիմի շարունակվող ագրեսիայի»,- Telegram–ում գրել է Գենդելմանը։
Նա նշել է, որ Իսրայելը հարվածներ է հասցնում տասնյակ առանցքային օբյեկտների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքների, ռազմական բազաների և ռազմավարական ենթակառուցվածքների ուղղությամբ: Գենդելմանն ընդգծել է, որ Իսրայելը Իրանին թույլ չի տա մոտենալ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: