https://arm.sputniknews.ru/20250614/israjeli-pataskhany-irani-pataskhanin-inch-e-hajtni-ajs-pahin-90105750.html
Իսրայելի պատասխանը Իրանի պատասխանին. ինչ է հայտնի այս պահին
Իսրայելի պատասխանը Իրանի պատասխանին. ինչ է հայտնի այս պահին
Sputnik Արմենիա
Վերջին տվյալներով` Իսրայելի դեմ Իրանի պատասխան հարձակման հետևանքով 2 զոհ կա, 70 վիրավոր։ 14.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-14T09:28+0400
2025-06-14T09:28+0400
2025-06-14T11:10+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
պայթյուն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90107741_0:167:1600:1067_1920x0_80_0_0_c3d3abee95b850d54983203f164a6bf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Գիշերը Իրանը 5 հարձակում է իրականացրել, այդ թվում՝ Թել Ավիվի և Երուսաղեմի վրա։ Իրանի ԻՀՊԿ հրամանատար Ահմադ Վահիդին հայտնել է 150 թիրախի մասին. հարվածները հասցվել են նաև Նևատիմ և Օվդա ավիաբազաներին, որտեղ տեղակայված էին F-35, F-16 և F-15 կործանիչներ, տանկերներ և տրանսպորտային ինքնաթիռներ։Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հրթիռներից մի քանիսը որսացել են։Իրանական IRNA գործակալության տվյալներով՝ հարված է հասցվել Իսրայելի զինված ուժերի և ՊՆ-ի կողմից օգտագործվող շենքերի մի խմբի։ Թեհրանը հայտնել է երկու իսրայելական F-35 կործանիչների ոչնչացման մասին, Իսրայելի պաշտպանության բանակը չի հաստատում։Իսրայելի փրկարարական ծառայությունները հայտնում են 2 զոհի և 70 վիրավորի մասին։Գիշերը Թեհրանի վրա մի քանի պատասխան հարվածներ են եղել։ Նախնական տվյալներով՝ հարվածը հասցվել է Մեհրաբադ օդանավակայանին։ իրանական ILNA-ն տեղեկացնում է, որ պայթյուն է որոտացել Իրանի Համադան քաղաքում, որտեղ գտնվում է ավիաբազան, հաղորդում է։Միևնույն ժամանակ Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը սպառնալիքները վերացնելու համար շարունակում են հարվածել Իրանում գտնվող թիրախներին։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:Իրանը խոսում է պատերազմի սպառնալիքի մասին, Իսրայելն «ըմբռնում» է ակնկալում. ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90107741_59:0:1482:1067_1920x0_80_0_0_d20c37cf50bde27a733d3531ef37f4e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պայթյուն, զոհ
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պայթյուն, զոհ
Իսրայելի պատասխանը Իրանի պատասխանին. ինչ է հայտնի այս պահին
09:28 14.06.2025 (Թարմացված է: 11:10 14.06.2025) Վերջին տվյալներով` Իսրայելի դեմ Իրանի պատասխան հարձակման հետևանքով 2 զոհ կա, 70 վիրավոր։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Գիշերը Իրանը 5 հարձակում է իրականացրել, այդ թվում՝ Թել Ավիվի և Երուսաղեմի վրա։ Իրանի ԻՀՊԿ հրամանատար Ահմադ Վահիդին հայտնել է 150 թիրախի մասին. հարվածները հասցվել են նաև Նևատիմ և Օվդա ավիաբազաներին, որտեղ տեղակայված էին F-35, F-16 և F-15 կործանիչներ, տանկերներ և տրանսպորտային ինքնաթիռներ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հրթիռներից մի քանիսը որսացել են։
Իրանական IRNA գործակալության տվյալներով՝ հարված է հասցվել Իսրայելի զինված ուժերի և ՊՆ-ի կողմից օգտագործվող շենքերի մի խմբի։ Թեհրանը հայտնել է երկու իսրայելական F-35 կործանիչների ոչնչացման մասին, Իսրայելի պաշտպանության բանակը չի հաստատում։
Իսրայելի փրկարարական ծառայությունները հայտնում են 2 զոհի և 70 վիրավորի մասին։
Գիշերը Թեհրանի վրա մի քանի պատասխան հարվածներ են եղել։ Նախնական տվյալներով՝ հարվածը հասցվել է Մեհրաբադ օդանավակայանին։ իրանական ILNA-ն տեղեկացնում է, որ պայթյուն է որոտացել Իրանի Համադան քաղաքում, որտեղ գտնվում է ավիաբազան, հաղորդում է։
Միևնույն ժամանակ Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը սպառնալիքները վերացնելու համար շարունակում են հարվածել Իրանում գտնվող թիրախներին։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: