https://arm.sputniknews.ru/20250614/irany-khvosum-e-paterazmi-sparnaliqi-masin-israjeln-ymbrnum-e-aknkalum-mak-i-akh-90105176.html
Իրանը խոսում է պատերազմի սպառնալիքի մասին, Իսրայելն «ըմբռնում» է ակնկալում. ՄԱԿ-ի ԱԽ նիստ
Իրանը խոսում է պատերազմի սպառնալիքի մասին, Իսրայելն «ըմբռնում» է ակնկալում. ՄԱԿ-ի ԱԽ նիստ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Իսրայելի գործողությունները դատապարտել էին Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ Արևմուտքի երկրներն ու ԱՄՆ–ն հավանություն Էին տվել Թել Ավիվի դիրքորոշմանը: 14.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-14T09:20+0400
2025-06-14T09:20+0400
2025-06-14T11:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
նիստ
պատերազմ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39633746_0:71:1600:971_1920x0_80_0_0_ce352b8e8f8a114818fc8f2d292f951a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Թել Ավիվի գործողությունները հավասարազոր են պատերազմ հայտարարելուն և պարունակում են պետական ահաբեկչության գործողություններ, Իսրայելը Իրանի վրա է հարձակվել ԱՄՆ-ի աջակցությամբ։ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նիստում այս հայտարարությունն է արել Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին:Նա նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ցանկացած վնաս սպառնում է աղետալի հետևանքներով, այդ թվում՝ մերձավորարևելյան տարածաշրջանի սահմաններից դուրս:ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հիշեցրել է, որ վերջերս Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով 78 մարդ Է զոհվել, ավելի քան 320-ը՝ տուժել:«Մենք չենք մոռանա, որ մեր համաքաղաքացիները զոհվել են ամերիկյան զենքի կիրառմամբ իսրայելական հարձակումների պատճառով»,- ասել է Իրավանին:Միջուկային օբյեկտներին հարվածել չի կարելի ոչ մի պատրվակով. Գրոսիի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ նիստումՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնն էլ հայտարարել է` Իսրայելն ակնկալում է, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում «ըմբռնումով» կվերաբերվի հրեական պետության այն փաստարկներին, թե ինչու է հարձակվել իրանական օբյեկտների վրա։Դանոնն Իրանին հասցված վերջին հարվածները բացատրել է նրանով, թե Թեհրանն իբր անսպասելի հարձակում էր նախապատրաստում Իսրայելի վրա։«Նրանք ծրագրում էին հազարավոր ահաբեկիչներով և հազարավոր արկերով ներխուժել բոլոր կողմերից», - ասել է նա լրագրողներին:Դանոնի խոսքով՝ Իսրայելը ձգտում է ոչ միայն կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը, այլև հասնել Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման դադարեցման։Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն Թեհրանին և Վաշինգտոնին կոչ է արել շարունակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Իրանն ի պատասխան Իսրայելի հարվածների «Ճշմարիտ խոստում 3» գործողություն է իրականացնում: Իրանի պատասխան գործողությունների մասին հայտնի դարձավ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի` իրանցիներին ուղղված ուղերձից հետո, որում նա խոստացել էր ուժով պատասխանել Իսրայելին։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39633746_148:0:1571:1067_1920x0_80_0_0_349100872f892c951a1b815c24cac0f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), նիստ, պատերազմ, ամն
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), նիստ, պատերազմ, ամն
Իրանը խոսում է պատերազմի սպառնալիքի մասին, Իսրայելն «ըմբռնում» է ակնկալում. ՄԱԿ-ի ԱԽ նիստ
09:20 14.06.2025 (Թարմացված է: 11:09 14.06.2025) Ավելի վաղ Իսրայելի գործողությունները դատապարտել էին Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ Արևմուտքի երկրներն ու ԱՄՆ–ն հավանություն Էին տվել Թել Ավիվի դիրքորոշմանը:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Թել Ավիվի գործողությունները հավասարազոր են պատերազմ հայտարարելուն և պարունակում են պետական ահաբեկչության գործողություններ, Իսրայելը Իրանի վրա է հարձակվել ԱՄՆ-ի աջակցությամբ։ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նիստում այս հայտարարությունն է արել Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին:
«Անցած գիշեր Իսրայելի ռեժիմը՝ աշխարհի ամենավտանգավոր և ահաբեկչական ռեժիմն ԱՄՆ վարչակազմի լիակատար հետախուզական և քաղաքական աջակցությամբ համակարգված ու կանխամտածված ռազմական հարձակումների շարք է իրականացրել Իրանի մի քանի քաղաքներում», - ասել է Իրավանին։
Նա նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ցանկացած վնաս սպառնում է աղետալի հետևանքներով, այդ թվում՝ մերձավորարևելյան տարածաշրջանի սահմաններից դուրս:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հիշեցրել է, որ վերջերս Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով 78 մարդ Է զոհվել, ավելի քան 320-ը՝ տուժել:
«Մենք չենք մոռանա, որ մեր համաքաղաքացիները զոհվել են ամերիկյան զենքի կիրառմամբ իսրայելական հարձակումների պատճառով»,- ասել է Իրավանին:
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնն էլ հայտարարել է` Իսրայելն ակնկալում է, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում «ըմբռնումով» կվերաբերվի հրեական պետության այն փաստարկներին, թե ինչու է հարձակվել իրանական օբյեկտների վրա։
Դանոնն Իրանին հասցված վերջին հարվածները բացատրել է նրանով, թե Թեհրանն իբր անսպասելի հարձակում էր նախապատրաստում Իսրայելի վրա։
«Նրանք ծրագրում էին հազարավոր ահաբեկիչներով և հազարավոր արկերով ներխուժել բոլոր կողմերից», - ասել է նա լրագրողներին:
Դանոնի խոսքով՝ Իսրայելը ձգտում է ոչ միայն կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը, այլև հասնել Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման դադարեցման։
Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն Թեհրանին և Վաշինգտոնին կոչ է արել շարունակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:
«Այս հանգստյան օրերին Օմանում պետք է վերսկսվեին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Ես կոչ եմ անում շարունակել դիվանագիտական ջանքերը»,– ասել է նա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Իրանն ի պատասխան Իսրայելի հարվածների «Ճշմարիտ խոստում 3» գործողություն է իրականացնում: Իրանի
պատասխան գործողությունների մասին հայտնի դարձավ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի` իրանցիներին ուղղված
ուղերձից հետո, որում նա խոստացել էր ուժով պատասխանել Իսրայելին։