00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը. պատգամավոր

© Photo : Mehr News AgencyԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային նավատորմը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային նավատորմը  - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2025
Բաժանորդագրվել
Այս նեղուցով է անցնում հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների շուրջ 30%-ը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Իրանն Իսրայելի հարձակումներից հետո դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Rokna» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Քոուսարին:
Հորմուզի նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը՝ Արաբական Միացյալ Էմիրություններին և Օմանի մի փոքր մասին։ Այս նեղուցով է անցնում հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների շուրջ 30%-ը և նավթի ու նավթամթերքի համաշխարհային արտահանման շուրջ 20%-ը։
«Այժմ քննարկվում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, և Իրանն առանց վարանելու համապատասխան որոշում կկայացնի», - ասել է նա։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:
Լրահոս
0