https://arm.sputniknews.ru/20250614/irani-geragujn-arajnvordy-ihpk-i-razmatiezerakan-uzheri-nvor-hramanatar-e-nshanakel-90118636.html
Իրանի գերագույն առաջնորդը ԻՀՊԿ-ի ռազմատիեզերական ուժերի նոր հրամանատար է նշանակել
Իրանի գերագույն առաջնորդը ԻՀՊԿ-ի ռազմատիեզերական ուժերի նոր հրամանատար է նշանակել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Խամենեին նոր նշանակումներ էր կատարել Իրանի զինված ուժերի բարձրագույն զինվորական կազմում։ 14.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-14T15:11+0400
2025-06-14T15:11+0400
2025-06-14T15:12+0400
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
նշանակում
պաշտոն
հրամանատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_0:103:1600:1003_1920x0_80_0_0_dc1164dd552949c213587392b1f9a2a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մաջիդ Մուսավիին նշանակել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար:Մեկ օր առաջ Իրանի գերագույն առաջնորդը նշանակումներ է արել Իրանի զինված ուժերի բարձրագույն կազմում։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Աբդուլրահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի մի մասը) հրամանատար` Մոհամմադ Փաքփուրը։ Աբդուլրահիմ Մուսավին դարձել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության «Խաթամ ալ Անբիա» բազայի հրամանատար է նշանակվել Ալի Շադմանին՝ Իսրայելի հարվածներից զոհված Ղոլամ Ալի Ռաշիդի փոխարեն:Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_17:0:1440:1067_1920x0_80_0_0_2c670db03c36a1264f32524068b185d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, նշանակում, պաշտոն, հրամանատար
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, նշանակում, պաշտոն, հրամանատար
Իրանի գերագույն առաջնորդը ԻՀՊԿ-ի ռազմատիեզերական ուժերի նոր հրամանատար է նշանակել
15:11 14.06.2025 (Թարմացված է: 15:12 14.06.2025) Ավելի վաղ Խամենեին նոր նշանակումներ էր կատարել Իրանի զինված ուժերի բարձրագույն զինվորական կազմում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մաջիդ Մուսավիին նշանակել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար:
«Ամիր Ալի Հաջիզադեի մահից հետո Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը (Ալի Խամենեին) Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատարի պաշտոնում նշանակել է Մաջիդ Մուսավիին»,- ասված է հրամանագրում։
Մեկ օր առաջ Իրանի գերագույն առաջնորդը նշանակումներ է արել Իրանի զինված ուժերի բարձրագույն կազմում։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Աբդուլրահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի մի մասը) հրամանատար` Մոհամմադ Փաքփուրը։ Աբդուլրահիմ Մուսավին դարձել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության «Խաթամ ալ Անբիա» բազայի հրամանատար է նշանակվել Ալի Շադմանին՝ Իսրայելի հարվածներից զոհված Ղոլամ Ալի Ռաշիդի փոխարեն:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: