00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճգնաժամի խորացման դեպքում Իրանը թույլ չի տա վերափոխումներ Հարավային Կովկասում. Մովահեդիան

© Photo : provided by Ehsan MovahedianԷհսան Մովահեդիան
Էհսան Մովահեդիան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2025
Բաժանորդագրվել
Ըստ միջազգայնագետի` Իրանի սպասողական քաղաքականությունն իրեն սպառել է։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik, Գեղեցիկ Մանուկյան. Հարավային Կովկասի տարածաշրջանում իրանա-իսրայելական ճգնաժամի տարածման հնարավորությունը չի բացառվում, սակայն Թեհրանը թույլ չի տա սահմանների որևէ փոփոխություն կամ աշխարհաքաղաքական վերափոխումներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հարավային Կովկասի հարցերով իրանցի միջազգայնագետ, Թեհրանի ATU համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը։
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է լայնածավալ ռազմական գործողություն, որի շրջանակում հարձակման են ենթարկվել Իրանի միջուկային ծրագրի ռազմական օբյեկտները, սպանվել են բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ:
«Ես իմ հարցազրույցներում բազմիցս ասել եմ՝ Անկարան և Բաքուն սպասում են, որ իրադրությունն Իրանում անկայունանա, որպեսզի «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու կեղծ պատրվակով Հայաստանի հարավի վրա հարձակում ձեռնարկեն։ Հարվածները կարող են հասցվել Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստանին, Իրաքյան Քրդստանից Իսրայելի աջակցությամբ՝ Իրանին, կամ էլ Էմիրություններից` Պարսից ծոցի իրանական երեք կղզիներին (ըստ երևույթին նկատի ունի «վիճելի» Աբու Մուսան, Մեծ Տոմբ և Փոքր Տոմբ կղզիները–խմբ.)»,-կարծիք հայտնեց Մովահեդիանը։
Նրա խոսքով` տարածաշրջանում իր շահերն ապահովելու և սահմանները պաշտպանելու համար Իրանը կօգտագործի ցանկացած մեթոդ` նույնիսկ առանց այլ երկրների աջակցության:
Թրամփն ասել է, որ տեղյակ է եղել Իրանին հարվածներ հասցնելու իսրայելական ծրագրերի մասին
Ինչ վերաբերում է Իրանի դեմ ագրեսիային Իսրայելից բացի Ադրբեջանի կարգի երկրների հնարավոր մասնակցությանը, ապա Մովահեդիանն ընդգծեց, որ դեռևս հաստատված տեղեկատվություն չունի ճգնաժամում այս կամ այն պետության ուղղակի ներգրավվածության մասին, սակայն վստահ է, որ ցանկացած երկիր, որը թույլ է տվել իր տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակվելու համար, Թեհրանի կողմից կդիտվի որպես թշնամական:
Միջազգայնագետը համոզմունք հայտնեց, որ իսրայելական հարձակումներն անհնար կլինեին առանց ԱՄՆ-ի իմացության և աջակցության:
«ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ են գործել։ Քանի դեռ ԱՄՆ-ն մեզ հետ բանակցության պատրանք էր ստեղծում, Իսրայելը հարձակման սցենար էր մշակում։ Առանց Վաշինգտոնի հետախուզական տվյալների և լոգիստիկայի Իսրայելը չէր կարողանա այդօրինակ ճշգրիտ և մասշտաբային գործողություն իրականացնել», - կարծիք հայտնեց փորձագետը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն օգնում են Իսրայելին զարգացնել միջուկային ծրագիրը՝ դրանով իսկ սպառնալով միջազգային անվտանգությանը։ Փորձագետն Իսրայելի գործողությունները գնահատեց որպես ոչ միայն Իրանի ռազմական ներուժը խարխլելու, այլև ներքին ճգնաժամ հրահրելու փորձ՝ նման Լիբանանում կամ Բալկաններում անցյալում տեղի ունեցած իրադարձություններին:
Իսկ Իսրայելի հարձակման գլխավոր նպատակը ոչ միայն Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացումն է, այլև զինված ուժերի հրամանատարական կազմի, ինչպես նաև միջուկային ֆիզիկայի ոլորտի գիտնականների վերացման միջոցով Թեհրանի քաղաքական կամքը կաթվածահար անելու ցանկությունը։
Ովքե՞ր են օգնում Իսրայելին, կամ Իրանի վրա հարձակումն ինչ հետևանք կունենա ՀՀ–ի համար
Ըստ Մովահեդիանի` իսրայելական հարձակումներից հետո ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը հարցականի տակ է դրվել, քանի որ Իրանի կողմից գործակալությանը փոխանցված գաղտնի տեղեկատվությունը տրամադրվել է Իսրայելին: Մեր զրուցակցի կարծիքով՝ գործակալությունը հրաժարվել է հաստատել իրանական ծրագրի խաղաղ բնույթը հենց ԱՄՆ-ի և Եվրոպայի ճնշմամբ:
Այնուամենայնիվ, ըստ Մովահեդիանի, Իրանում միջուկային գիտության ոլորտն արդեն ամուր հիմքեր ունի, և մի քանի գիտնականների սպանությունը չի խանգարի զարգացնելու ծրագիրը:
«Իրանի կարևոր միջուկային օբյեկտները գտնվում են անվտանգ վայրերում՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների «աչքից» հեռու, և դրանք չեն կարող ոչնչացվել նույնիսկ միջուկային հարվածի արդյունքում», - նշեց փորձագետը:
Ամփոփելով՝ նա նշեց, որ Իրանի սպասողական քաղաքականությանը վերջ է դրվել, Իսրայելի նկատմամբ զսպվածության և դիվանագիտորեն մանևրելու նախկին ռազմավարությունն իրեն սպառել է, և Թեհրանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի այս լայնածավալ հակամարտությունն իր համար դրական արդյունքով ավարտելու համար:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։
Լրահոս
0