https://arm.sputniknews.ru/20250613/tehrani-haj-hamajnqum-tuzhatsner-chkan-bnakanvon-kjanqy-sharunakvum-e-qeshishjan-90093045.html
Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան, բնականոն կյանքը շարունակվում է. Քեշիշյան
Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան, բնականոն կյանքը շարունակվում է. Քեշիշյան
Sputnik Արմենիա
Իրանում հայ համայնքում 50 հազար մարդ կա, մեծ մասը բնակվում Է Թեհրանում։ 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T19:38+0400
2025-06-13T19:38+0400
2025-06-13T19:51+0400
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90054300_0:84:1600:984_1920x0_80_0_0_7f5c54c8c4f584e2a2b147541b751e79.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներից տուժածներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։«Ամենամոտ հարվածը 1 կմ հեռավորության վրա է եղել։ Ոչ մի վնաս հայկական համայնքում չկա»,– նշեց Քեշիշյանը։Քեշիշյանը վստահեցրեց նաև, որ Թեհրանում այս պահին խուճապ չկա, մարդիկ իրենց գործերով են զբաղված։Նրա խոսքով ՝ Իրանում հայ համայնքի թիվն այսօր կազմում է մոտ 50 հազար մարդ: Մեծ մասը բնակվում Է հենց Թեհրանում։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90054300_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c95f2531aa9963eb5c3c00907f6a8b0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան, բնականոն կյանքը շարունակվում է. Քեշիշյան
19:38 13.06.2025 (Թարմացված է: 19:51 13.06.2025) Իրանում հայ համայնքում 50 հազար մարդ կա, մեծ մասը բնակվում Է Թեհրանում։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներից տուժածներ չկան։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։
«Ամենամոտ հարվածը 1 կմ հեռավորության վրա է եղել։ Ոչ մի վնաս հայկական համայնքում չկա»,– նշեց Քեշիշյանը։
Նա կարծում է, որ իսրայելական կողմը հաշվարկ է արել ու հստակ հարվածներ հասցրել ռազմական օբյեկտներին։ Թիրախավորվել են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ու գիտնականներ։ Իսկ այն քաղաքացիական անձինք, որ տուժել են, պարզապես մոտ են եղել թիրախավորված կառույցներին։
Քեշիշյանը վստահեցրեց նաև, որ Թեհրանում այս պահին խուճապ չկա, մարդիկ իրենց գործերով են զբաղված։
Նրա խոսքով ՝ Իրանում հայ համայնքի թիվն այսօր կազմում է մոտ 50 հազար մարդ: Մեծ մասը բնակվում Է հենց Թեհրանում։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։
Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։