https://arm.sputniknews.ru/20250613/qani-inqnatir-e-artakarg-vajrejq-katarel-zvartnvocum-parzabanum-e-qaghaqaciaji-kvomiten-90093580.html
Քանի ինքնաթիռ է արտակարգ վայրէջք կատարել «Զվարթնոցում». պարզաբանում է Քաղավիացիայի կոմիտեն
Քանի ինքնաթիռ է արտակարգ վայրէջք կատարել «Զվարթնոցում». պարզաբանում է Քաղավիացիայի կոմիտեն
Sputnik Արմենիա
Չվերթներ իրականացնելու համար ավիաընկերությունները ICAO-ից թռիչքի նոր ուղղություն են սպասում։ 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T19:49+0400
2025-06-13T19:49+0400
2025-06-13T19:54+0400
հայաստան
թռիչք
չվերթ
քաղավիացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/04/87525134_0:139:1600:1039_1920x0_80_0_0_da09064b72a8b2f1339f4758a9b7ad64.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ընդունել է արտակարգ վայրէջք պահանջող օտարերկրյա ավիաընկերությունների 3 չվերթ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի, Իրանի և Իրաքի օդային տարածքները փակվել են, և մի շարք ընկերություններ դադարեցրել են թռիչքները։«Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ վայրէջք են կատարել հետևյալ չվերթերն իրականացնող ինքնաթիռները`Քավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանն ապահովել է այդ չվերթերի ընդունումը ուղևորների անվտանգության սկզբունքներին լիովին համապատասխան:Նախատեսվում է, որ ինքնաթիռները Դուբայ կմեկնեն հուլիսի 14-ին՝ ժամը 00:05-ին, իսկ դեպի Շարժա չվերթը կիրականացվի 22:30-ին:Միաժամանակ չեղարկվել են Երևան-Թել Ավիվ-Երևան, Դուբայ - Երևան - Դուբայ, Աբու Դաբի-Երևան - Աբու Դաբի չվերթերը, որոնք նախատեսված էին այսօր։Չվերթներ իրականացնելու համար ավիաընկերությունները ICAO-ից թռիչքի նոր ուղղություն են սպասում։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/04/87525134_180:0:1600:1065_1920x0_80_0_0_4def223280269adb3502dde669d18ed0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թռիչք, չվերթ, քաղավիացիա
հայաստան, թռիչք, չվերթ, քաղավիացիա
Քանի ինքնաթիռ է արտակարգ վայրէջք կատարել «Զվարթնոցում». պարզաբանում է Քաղավիացիայի կոմիտեն
19:49 13.06.2025 (Թարմացված է: 19:54 13.06.2025) Չվերթներ իրականացնելու համար ավիաընկերությունները ICAO-ից թռիչքի նոր ուղղություն են սպասում։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ընդունել է արտակարգ վայրէջք պահանջող օտարերկրյա ավիաընկերությունների 3 չվերթ: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի, Իրանի և Իրաքի օդային տարածքները փակվել են, և մի շարք ընկերություններ դադարեցրել են թռիչքները։
«Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ վայրէջք են կատարել հետևյալ չվերթերն իրականացնող ինքնաթիռները`
Քավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանն ապահովել է այդ չվերթերի ընդունումը ուղևորների անվտանգության սկզբունքներին լիովին համապատասխան:
«Այն քաղաքացիները, որոնք Հայաստան մուտք գործելու իրավունք ունեին, կարողացել են լքել օդանավակայանի տարածքը, նրանց տեղավորել են հյուրանոցներում։ Մյուսները մնացել են «Զվարթնոցում», - նշեցին կոմիտեից։
Նախատեսվում է, որ ինքնաթիռները Դուբայ կմեկնեն հուլիսի 14-ին՝ ժամը 00:05-ին, իսկ դեպի Շարժա չվերթը կիրականացվի 22:30-ին:
Միաժամանակ չեղարկվել են Երևան-Թել Ավիվ-Երևան, Դուբայ - Երևան - Դուբայ, Աբու Դաբի-Երևան - Աբու Դաբի չվերթերը, որոնք նախատեսված էին այսօր։
Չվերթներ իրականացնելու համար ավիաընկերությունները ICAO-ից թռիչքի նոր ուղղություն են սպասում։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։
Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։