https://arm.sputniknews.ru/20250613/putiny-zekujcner-e-stanum-israjeli-ev-irani-mijev-teghi-unecvogh-iradardzutjunneri-masin-90069379.html
Պուտինը զեկույցներ է ստանում Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող իրադարձությունների մասին
Պուտինը զեկույցներ է ստանում Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող իրադարձությունների մասին
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովը նշել է՝ ՌԴ ԱԳՆ–ն հանդես կգա հայտարարությամբ, որը կփոխանցվի ՄԱԿ։ 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T12:53+0400
2025-06-13T12:53+0400
2025-06-13T12:55+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_0:0:3186:1793_1920x0_80_0_0_05cb341b89a120d5ae5d5e370418d405.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց ռեժիմով զեկույցներ է ստանում Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրացումը։ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի ԱԳՆ–ն շուտով մանրամասն հայտարարությամբ հանդես կգա Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ։«Պետության ղեկավարի հանձնարարությամբ` ԱԳՆ–ն ամենամոտ ժամանակում մանրամասն հայտարարությամբ հանդես կգա, որը հետագայում կտարածվի ՄԱԿ-ում»,– ասել է նա։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_269:0:3000:2048_1920x0_80_0_0_1057dafdc051f2276a09a02770916199.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, դմիտրի պեսկով
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, դմիտրի պեսկով
Պուտինը զեկույցներ է ստանում Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող իրադարձությունների մասին
12:53 13.06.2025 (Թարմացված է: 12:55 13.06.2025) Դմիտրի Պեսկովը նշել է՝ ՌԴ ԱԳՆ–ն հանդես կգա հայտարարությամբ, որը կփոխանցվի ՄԱԿ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց ռեժիմով զեկույցներ է ստանում Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը ՌԴ ՊՆ–ից, արտաքին հետախուզության ծառայությունից և ԱԳՆ–ից զեկույցներ է ստանում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրացումը։
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի ԱԳՆ–ն շուտով մանրամասն հայտարարությամբ հանդես կգա Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Պետության ղեկավարի հանձնարարությամբ` ԱԳՆ–ն ամենամոտ ժամանակում մանրամասն հայտարարությամբ հանդես կգա, որը հետագայում կտարածվի ՄԱԿ-ում»,– ասել է նա։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ
նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։