https://arm.sputniknews.ru/20250613/israjely-krkin-harvatsner-e-hascrel-tavrizin-90081758.html
Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Թավրիզին
Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Թավրիզին
Sputnik Արմենիա
Հարվածը հասցվել է րոպեներ առաջ։ 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T16:44+0400
2025-06-13T16:44+0400
2025-06-13T20:20+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
թավրիզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70559658_0:84:1600:984_1920x0_80_0_0_97b6e26b83b31c01f1f8c862129ab70f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իսրայելը հերթական հարվածն է հասցրել Թավրիզ քաղաքին, որը գտնվում է Իրանի հյուսիս-արեւմուտքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական «Nour News» գործակալությունը:Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
թավրիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70559658_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f79de364064980fc9fb24abe1fcd1888.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, թավրիզ
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, թավրիզ
Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Թավրիզին
16:44 13.06.2025 (Թարմացված է: 20:20 13.06.2025) Հարվածը հասցվել է րոպեներ առաջ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իսրայելը հերթական հարվածն է հասցրել Թավրիզ քաղաքին, որը գտնվում է Իրանի հյուսիս-արեւմուտքում։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական «Nour News» գործակալությունը:
«Թավրիզ քաղաքը րոպեներ առաջ նոր հարվածի ենթարկվեց», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։
Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ
նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։