https://arm.sputniknews.ru/20250613/israjely-harvatsner-e-hascrel-fvordvoji-iranakan-mijukajin-objekti-shrjanum-fars-90095565.html
Իսրայելը հարվածներ է հասցրել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտի շրջանում. Fars
Իսրայելը հարվածներ է հասցրել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտի շրջանում. Fars
Sputnik Արմենիա
Օբյեկտը գտնվում է գետնի տակ։ 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T20:30+0400
2025-06-13T20:30+0400
2025-06-13T20:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90094378_0:196:914:710_1920x0_80_0_0_3c1f6ae2c67943ac125d806be8ebb9c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իսրայելը հարվածներ է հասցրել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտի շրջանում, գրանցվել է երկու պայթյուն։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:Իրանական ԶԼՄ-ները նաև գրել են, որ ՑԱԽԱԼ-ի ուժերը հարձակվել են Թավրիզի ռադիոտեղորոշիչ կենտրոնի վրա։ Իսրայելի նոր հարվածներից հետո ծուխ է նկատվել նաև Իրանի Համադան նահանգի ռազմական ավիաբազայում:Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ի տարբերություն Նաթանզի միջուկային օբյեկտի` Ֆորդոյի հարթակը չի ենթարկվել Իսրայելի հարվածներին: Երկու օբյեկտներն էլ ունեն ստորգետնյա տեղակայում։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90094378_0:111:914:796_1920x0_80_0_0_1eed672969e4819881b32646345f5eb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային զենք
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային զենք
Իսրայելը հարվածներ է հասցրել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտի շրջանում. Fars
20:30 13.06.2025 (Թարմացված է: 20:40 13.06.2025) Օբյեկտը գտնվում է գետնի տակ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իսրայելը հարվածներ է հասցրել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտի շրջանում, գրանցվել է երկու պայթյուն։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Իրանական ԶԼՄ-ները նաև գրել են, որ ՑԱԽԱԼ-ի ուժերը հարձակվել են Թավրիզի ռադիոտեղորոշիչ կենտրոնի վրա։ Իսրայելի նոր հարվածներից հետո ծուխ է նկատվել նաև Իրանի Համադան նահանգի ռազմական ավիաբազայում:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ի տարբերություն Նաթանզի միջուկային օբյեկտի` Ֆորդոյի հարթակը չի ենթարկվել Իսրայելի հարվածներին: Երկու օբյեկտներն էլ ունեն ստորգետնյա տեղակայում։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։
Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ
նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։