https://arm.sputniknews.ru/20250613/irany-nvor-gsh-pet-ev-ihpk-hramanatar-uni-90074095.html
Իրանը նոր ԳՇ պետ և ԻՀՊԿ հրամանատար ունի
Իրանը նոր ԳՇ պետ և ԻՀՊԿ հրամանատար ունի
Sputnik Արմենիա
Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ։ 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T14:19+0400
2025-06-13T14:19+0400
2025-06-13T20:20+0400
իրանի իսլամական հանրապետություն
զինվորական
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57227133_0:0:3072:1728_1920x0_80_0_0_0a658be0c742de7d440e629be610517f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Աբդուլրահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի մի մասը) հրամանատար` Մոհամմադ Փաքփուրը։ Տեղեկությունը հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրամանները:Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57227133_203:0:2934:2048_1920x0_80_0_0_8d604ac38163c112a406d670e5d249d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, զինվորական, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, զինվորական, իսրայել
Իրանը նոր ԳՇ պետ և ԻՀՊԿ հրամանատար ունի
14:19 13.06.2025 (Թարմացված է: 20:20 13.06.2025) Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Աբդուլրահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի մի մասը) հրամանատար` Մոհամմադ Փաքփուրը։ Տեղեկությունը հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրամանները:
«Գեներալ Հոսեյն Սալամիի մահից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար է նշանակվել է Մոհամմադ Փաքփուրը։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Աբդուլրահիմ Մուսավին (Մոհամմադ Բաղերիի փոխարեն)», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։
Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ
նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։