https://arm.sputniknews.ru/20250613/iranum-hajastani-despanutjuny-kvoch-e-anum-iih-taratsqum-gtnvvogh-hh-qaghaqacinerin-90090000.html
Իրանում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին
Իրանում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին
Sputnik Արմենիա
Գերատեսչությունից խորհուրդ են տալիս արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։ 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T18:57+0400
2025-06-13T18:57+0400
2025-06-13T19:39+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90090818_1:0:680:382_1920x0_80_0_0_5df2192e8692691007ebbbf10510e066.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն ու հետևել պաշտոնական ցուցումներին։Այս մասին նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ գերատեսչությունից խորհուրդ են տալիս արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ՝ Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90090818_131:0:640:382_1920x0_80_0_0_9571a04665a329e99c38cb72647a81bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, դեսպանատուն
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, դեսպանատուն
Իրանում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին
18:57 13.06.2025 (Թարմացված է: 19:39 13.06.2025) Գերատեսչությունից խորհուրդ են տալիս արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն ու հետևել պաշտոնական ցուցումներին։
Այս մասին նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ գերատեսչությունից խորհուրդ են տալիս արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ՝
էլեկտրոնային հասցեով (armiranembassy@mfa.am),
սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով,
ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966)
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։
Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։