https://arm.sputniknews.ru/20250613/irani-zu-n-uzh-kkirari-khameneii-hajtararutjuny-90099511.html
Իրանի ԶՈւ-ն ուժ կկիրառի․ Խամենեիի հայտարարությունը
Իրանի ԶՈւ-ն ուժ կկիրառի․ Խամենեիի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Խամենեին չի հայտնվել պետական հեռուստատեսության եթերում, չնայած իրանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նա ուղերձով հանդես կգա ուղիղ եթերում: 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T22:15+0400
2025-06-13T22:15+0400
2025-06-14T00:28+0400
այաթոլլա ալի խամենեի
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_0:103:1600:1003_1920x0_80_0_0_dc1164dd552949c213587392b1f9a2a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Իրանի Զինված ուժերը ուժ կկիրառեն, Իսրայելին չի հաջողվի խուսափել հանցագործության համար պատասխանատվությունից։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Խամենեիի մամուլի ծառայությունը։Գերագույն առաջնորդը նաև հավաստիացրել է իրանցիներին, որ այդ հարցում «որևէ ներողամտություն չի լինի»:Իրանի առաջնորդի մամուլի ծառայությունը նշել է, որ Խամենեիի ուղերձի ամբողջական տարբերակը կհրապարակվի ավելի ուշ։Խամենեին չի հայտնվել պետական հեռուստատեսության եթերում, չնայած իրանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նա ուղերձով հանդես կգա ուղիղ եթերում:Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_17:0:1440:1067_1920x0_80_0_0_2c670db03c36a1264f32524068b185d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք
այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք
Իրանի ԶՈւ-ն ուժ կկիրառի․ Խամենեիի հայտարարությունը
22:15 13.06.2025 (Թարմացված է: 00:28 14.06.2025) Խամենեին չի հայտնվել պետական հեռուստատեսության եթերում, չնայած իրանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նա ուղերձով հանդես կգա ուղիղ եթերում:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Իրանի Զինված ուժերը ուժ կկիրառեն, Իսրայելին չի հաջողվի խուսափել հանցագործության համար պատասխանատվությունից։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Խամենեիի մամուլի ծառայությունը։
«Զինված ուժերը գործելու են ուժով։ Իսրայելը չի կարող անվնաս մնալ այս հանցագործությունից հետո»,-ասվում է ուղերձում։
Գերագույն առաջնորդը նաև հավաստիացրել է իրանցիներին, որ այդ հարցում «որևէ ներողամտություն չի լինի»:
Իրանի առաջնորդի մամուլի ծառայությունը նշել է, որ Խամենեիի ուղերձի ամբողջական տարբերակը կհրապարակվի ավելի ուշ։
Խամենեին չի հայտնվել պետական հեռուստատեսության եթերում, չնայած իրանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նա ուղերձով հանդես կգա ուղիղ եթերում:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։
Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ
նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։