00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները կարող են վտանգավոր լինել ՀՀ–ի համար. մասնագետ

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մանվելյան
Արմեն Մանվելյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2025
Բաժանորդագրվել
Հնարավոր ճառագայթման ռիսկերը հասկանալու համար, Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի խոսքով, նախ պետք է իմանալ հարստացված իրանի որ տեսակի պաշարներին են ուղղված եղել իսրայելական հարվածները և ինչ աստիճանի են եղել ավերածությունները։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքները դեռևս անհայտ են, բայց դրանք, անշուշտ, որոշակի ռիսկեր պարունակում են. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասгщ Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը` պատասխանելով միջուկային և ճառագայթային հնարավոր վտանգների մասին հարցին։
«Իսրայելը, որքան ես հասկանում եմ, Իրանի միջուկային կայաններին չի հարվածում։ Հարվածները հիմնականում ուղղված են ուրանի հարստացման կենտրոններին, որոնցից ամենամեծը Նաթանզի կենտրոնն է, որը գտնվում է 150 մետր խորության վրա, բետոնապատված է և ու համապատասախան ձևով ապշտպանված։ Հարստացման կենտրոնները հատուկ պաշտպանված համակարգեր են, որտեղ կան ուրանի մեծ պաշարներ, ցենտրիֆուգներ են աշխատում։ Բայց հետևանքների մասին այս պահին ոչինչ ասել չեմ կարող»,– նշեց մասնագետը` հավելելով, որ իսրայելական հարվածների հետևանքների մասին տեղեկատվության բացակայությունը թույլ չի տալիս մասնագիտական եզրակացություններ անել։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Արմեն Մանվելյանը հիշեցնում է, որ Իրանին հաջողվել է ուրանի հարստացման ամբողջական ցիկլ ստեղծել։ Ընդ որում, նրա խոսքով, հարստացված ուրանի 5 տոկոսանոց տարբերակը կիրառվում է խաղաղ ատոմային ծրագրերում, իսկ միջուկային զենքի համար կիրառվում է 90 տոկոսով հարստացված ուրանը։
Հնարավոր ռիսկերը հասկանալու համար, Մանվելյանի խոսքով, նախ պետք է իմանալ հարստացված ուրանի որ տեսակի պաշարներին են ուղղված եղել իսրայելական հարվածները և ինչ աստիճանի են եղել ավերածությունները։
«Եթե հարվածել են 90 տոկոսով հարստացված ուրանի ուղղությամբ, ապա կան որոշակի վտանգներ, որ հնարավոր է ռադիացիոն ֆոնի փոփոխություն լինել։ Բայց այս պահի դրությամբ ես քիչ հավանական եմ համարում, որ այդ հարվածները հաջողության կհասնեին, քանի որ, ինչպես արդեն ասացի` այդ օբյեկտները գտնվում են բավական պաշտպանված համակարգերում։ Բայց ռիսկը կա, որ եթե հաջողվի խոցել այդ համակարգերը, ապա կփոխվի ռադիացիոն ֆոնը` որոշակի վտանգներ ստեղծելով առաջին հերթին հենց Իրանի, ապա նաև տարածաշրջանի համար։ Այս վտանգը իսկապես կա, թեև այս պահի դրությամբ ես այդ հավանականությունը շատ ցածր կգնահատեի»,– նշում է փորձագետը։
Իսրայելի հաջողությունը, նրա կանխատեսմամբ, թերևս կսահմանափակվի ուրանի հարստացման ծրագրերի ժամանակավոր դադարեցմամբ։
«Ուրանի հարստացման համար անհրաժեշտ է, որ ցենտրիֆուգներն անդադար աշխատեն, պետք է նաև որոշակի ջերմաստիճանային ֆոն պահպանվի։ Բայց տարածված լուսանկարները, որոնք ես տեսել եմ, վկայում են, որ առնվազն ջերմաստիճանային ֆոնը այդ կայաններում պետք է, որ խախտված լինի։ Այնպես որ միանշանակ է, որ մինչև 90 տոկոսով հարստացված` ռազմական ուրան ստանալու գործընթացը ժամանակավորապես կանգ կառնի»,– կարծում է Մանվելյանը։
Ինչ վերաբերում է Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով Հայաստանին սպառնացող հնարավոր վտանգին, Մանվելյանը արձանագրում է, որ Հայաստանում ռադիոակտիվության և ճառագայթային ֆոնը չափող սարքավորումներ կան թե՛ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներում, թե՛ ատմակայանում։ Մասնագետը վստահ է, որ այս հարցի նկատմամբ մեր երկրում ևս այս օրերին պատշաճ ուշադրություն կլինի։
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ իսրայելական հարվածներից հետո Նաթանզում տեղի է ունեցել ռադիացիայի արտահոսք։
Ավելի ուշ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը հերքել է տեղեկությունը` հայտարարելով, որ Իրանի միջուկային օբյեկտներում ճառագայթման արտահոսք չկա:
Լրահոս
0