00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում պարտադիր զինծառայություն անցնելու առումով անարդարություն կա. Հայկ Սարգսյան

© Sputnik / Aram NersesyanՀայկ Սարգսյան
Հայկ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2025
Բաժանորդագրվել
Պատգամավորների հարցուպատասխանը կիսատ մնաց, քանի որ այդ պահին ԱԺ անվտանգության աշխատակիցները մտան հանձնաժողովի սենյակ ու դուրս հրավիրեցին լրագրող Վահե Մակարյանին։ Հանձնաժողովի նիստը 10 րոպեով ընդմիջվեց։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. ՀՀ–ում 25 տոկոսով ավելի զորակոչ կլինի, եթե ԱԺ–ն ընդունի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները։ Այս համոզմանն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն այսօր ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրեց իր հեղինակած օրենսդրական փոփոխությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է` եթե 18–32 տարեկանները պարտադիր զինվորական ծառայությունն անցնում են ընդամենը 1 ամիս, ապա կվճարել 24 մլն դրամ, իսկ եթե կնախընտրեն ծառայել 4 ամիս, ապա կվճարեն 18 մլն դրամ։
Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀ–ում պարտադիր զինծառայություն անցնելու առումով կա անարդարություն և կոռուպցիոն տարբեր գործարքներ, որոնք այս նախագծով հնարավոր է հաղթահարել ու վերացնել։
«Օրինակ` ԱԺ պատգամավորներ կան, որոնց բարձր դասարաններում սովորող որդիներն իրենց դասարանում միակ ՀՀ քաղաքացին են, ու միայն նրանք են զորակոչվելու։ Մյուս համադասարանցիները կամ արդեն այլ երկրի քաղաքացի են, կամ իրենց հարցերն արդեն իսկ այլ ճանապարհով են լուծել։ Այս նախագծով մենք կկարողանանք այս հարցերը լուծել, ինչպես նաև կասեցնել արտագաղթն ու ավելացնել մեր պահեստազորը»,– վստահեցրեց պատգամավորը։
Բոլորն էլ ծառայելու են. ՊՆ ԳՇ պետը չի պատրաստվում որդուն փողով ազատել բանակից
Ըստ նրա` այս փոփոխությունների ընդունման դեպքում հնարավոր կլինի նաև կրճատել զինվորական ծառայության ժամկետը` այն դարձնելով 1.5 տարի, ինչպես և առաջարկել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս նախագծի արդյունքում շահում են նրանք, որոնք հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից և տարբեր կոռուպցիոն ճանապարհներ են նախընտրել, գալիս են օրինական դաշտ` վճարելով գումար, ծառայում են իրենց հայրենիքին։ Արդյունքում շահում է նաև պետությունը, որը ունենում է շատ պահեստազորայիններ և պայմանագրային ծառայողներ։ Բացի այդ, շահում են այն 31 տոկոս քաղաքացիները, որոնք առանց գումար վճարելու գնալու են լիարժեք ծառայության. նրանց ծառայության ժամկետը կդառնա 1.5 տարի»,– հայտարարեց Սարգսյանը։
Նա նշեց, որ քննարկում են նաև մեկ այլ առաջարկ, ըստ որի` լիարժեք ծառայության դեպքում զինծառայողները ամեն ամիս կստանան 100 հազար դրամ աշխատավարձ` 6 ամիս ուսումնական պատրաստական ծառայությունից հետո։ Բացի այդ, առաջարկվել է 1.5 տարի ծառայած զորակոչիկները զորացրումից հետո ստանան 1.5–2 մլն դրամ, որպեսզի կարողանան այն օգտագործել ուսման կամ որևէ գործ սկսելու համար։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար տարակուսելի է` ինչպե՞ս է հնարավոր մեկ ամսվա ընթացքում մարդուն զինվորական կրթություն տալ, արդյոք մեկ ամիս ծառայած մարդը, որը նաև նախատեսված է, որ պահեստազորում է ներառվելու, կկարողանա՞ ունենալ մասնագիտական մեծ կարողություններ և, օրինակ` մարտական գործողությունների կամ զորավարժությունների ժամանակ իր մարտական պարտավորությունները պատշաճ կատարել ԶՈւ կազմում։
Հայկ Սարգսյանը համոզված է, որ այո, հնարավոր է։
«Դասընթացներն այնպես են կազմակերպվելու, որ զինվորական այդ պատրաստվածությունը հնարավոր է մեկ ամսում ստանալ։ Օրինակ` սովորել ԶՈւ–ում ծառայելու կանոնները, զինատեսակներից ակտիվ օգտվելու և տիրապետելու հմտությունները, ինչպես նաև` զինվորական երդում տալով՝ մտնել պահեստազոր»,– վստահեցրեց ՔՊ պատգամավորը։
Նրա խոսքով` 24 մլն դրամ վճարած զորակոչիկին մեկ ամսից ավելի պահելն իմաստ չունի` հավելյալ ծախսեր է առաջացնում պետության համար, քանի որ ամեն զինվորի սննդի գումարն օրական մոտ 3500 դրամ է կազմում` չհաշված մյուս բոլոր ծախսերը։
Նրանց հարցուպատասխանը կիսատ մնաց, քանի որ այդ պահին ԱԺ անվտանգության աշխատակիցները մտան հանձնաժողովի սենյակ ու դուրս հրավիրեցին լրագրող Վահե Մակարյանին։ Լրագրողին անվտանգության աշխատկիցներն, այնուհետեև, բռնի ուժով դուրս հանեցին ԱԺ շենքից` պատճառաբանելով, որ նա իրավունք չունի գտնվել ԱԺ տարածքում։
Հիշեցնենք, որ 2024 թ. հոկտեմբերի 31–ին լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ԱԺ միջանցքում միջադեպ էր գրանցվել։
Լրահոս
0