00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն պատրաստվում է հնարավոր սցենարներին. Գրիգորյանը՝ Իրանի վրա հարձակման հետևանքների մասին

© SputnikԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2025
Բաժանորդագրվել
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Իսրայելի հարվածներն անվանեց Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն, որը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանը դեռևս ժամանակներ առաջ սկսել է նախապատրաստվել հնարավոր սցենարներին։ «APRI Armenia» համաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները և Հայաստանի համար հնարավոր հետևանքները։
Լրագրողի հարցին, թե ստեղծված իրավիճակում կա արդյոք Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկ` հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ զորավարժությունները Նախիջևանում, Գրիգորյանը պատասխանեց, որ տարբեր սցենարներ են քննարկում։
«Մենք դեռևս ժամանակներ առաջ սկսել ենք նախապատրաստվել հնարավոր սցենարներին։ Ըստ այդ սցենարի` նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, դրանց շրջանակներում պլանավորումներ ենք կատարել։ Այսինքն` ըստ սցենարների` մենք ունենք պլանավորում և ըստ այդ պլանի կշարժվենք», - ասաց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ ցանկացած էսկալացիա ապակայունություն է բերում տարածաշրջանում, և որևէ դրական բան չի կարող լինել նման էսկալացիաների տարբերակում ։
«Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում և ոչ մի օգուտ տարածաշրջանին չի բերելու», - ասաց Գրիգորյանը։
Նա հույս հայտնեց, որ հարցը հնարավորինս շուտ կկարգավորվի խաղաղ ճանապարհով։
Արդեն լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով առաջնագծում տիրող իրավիճակի և Ադրբեջանի կողմից հարձակման հնարավորության մասին հարցին` Գրիգորյանը նշեց, որ այս պահին նման տեղեկություն չկա։
Միևնույն ժամանակ Գրիգորյանը չշտապեց գնահատել Իսրայելի հարձակման հետևանքները Հայաստանի համար, նա առաջարկեց սպասել իրավիճակի զարգացմանը։
«Կարծում եմ՝ մեզ որոշակի ժամանակ է պետք գնահատելու համար, թե ինչ ազդեցություն կունենա այս հարձակումը տարածաշրջանային անվտանգության վրա», - ասաց Գրիգորյանը։
Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք Անվտանգության խորհրդի նիստ նախատեսվում է, Գրիգորյանը պատասխանեց` այս պահին չի պլանավորվում, բայց ըստ իրավիճակի կքննարկեն, եթե անհրաժեշտություն լինի, կհրավիրեն։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։
Լրահոս
0