https://arm.sputniknews.ru/20250613/hajastany-datapartum-e-irani-vra-hardzakumy-ev-anhapagh-deeskalaciaji-kvoch-anum-azh-nakhagah-90064741.html
Հայաստանն անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում. ԱԺ նախագահը` Իրանի վրա հարձակման մասին
Հայաստանն անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում. ԱԺ նախագահը` Իրանի վրա հարձակման մասին
Sputnik Արմենիա
ԱԺն նախագահն ընդգծել է, որ Հայաստանը խորապես մտահոգված է վերջին իրադարձություններով։ 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T12:19+0400
2025-06-13T12:19+0400
2025-06-13T12:29+0400
հայաստան
ալեն սիմոնյան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65615061_0:29:1600:930_1920x0_80_0_0_052ee3fe93fa420a72764c449b7af0f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանը դատապարտում է Իրանի վրա հարձակումը և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում։ Այս հայտարարությունն արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65615061_180:0:1600:1065_1920x0_80_0_0_0a48e0c8b1a0593e609a73a12f1936b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
հայաստան, ալեն սիմոնյան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
Հայաստանն անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում. ԱԺ նախագահը` Իրանի վրա հարձակման մասին
12:19 13.06.2025 (Թարմացված է: 12:29 13.06.2025) ԱԺն նախագահն ընդգծել է, որ Հայաստանը խորապես մտահոգված է վերջին իրադարձություններով։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանը դատապարտում է Իրանի վրա հարձակումը և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում։ Այս հայտարարությունն արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Խորապես մտահոգված ենք վերջին իրադարձություններով։ Այս գործողությունը ձեռնարկվել է միջուկային բանակցությունների ընդմիջման ժամանակ և խաթարում է խաղաղության հաստատման գլոբալ և տարածաշրջանային ջանքերը: Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և անհապաղ դեէսկալացիայի ու իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,– գրել է նա X-ի իր էջում:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Հարվածների հետևանքով
զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։