00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

FlyDubai ընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան և ԱՊՀ այլ երկրներ

FlyDubai–ի ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2025
Բաժանորդագրվել
Ընկերությունը հետևում է իրավիճակին և ճշգրտում թռիչքների ժամանակացույցը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Իսրայելի և Իրանի առճակատմամբ պայմանավորված` Արաբական միացյալ էմիրությունների FlyDubai ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դեպի ԱՊՀ երկրներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։
«Հունիսի 13 - ին և 14-ին չեղարկվել են դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Իրան, Իրաք, Իսրայել, Հորդանան, Ղազախստան, Ղրղզստան, Լիբանան, Ռուսաստան, Սիրիա, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան չվերթերը», - հայտարարել է ավիափոխադրողի ներկայացուցիչը:
Հայտնում են նաև, որ ընկերությունն ուշադիր հետևում է իրավիճակին և համապատասխա ճշգրտումներ կատարում չվացուցակում:
Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով օդային տարածքի սահմանափակումների ֆոնին FlyDubai-ը հունիսի 13-14-ը Ռուսաստանի 10 օդանավակայաններից 22 չվերթ է չեղարկել դեպի Դուբայ։ Չեղյալ հայտարարված չվերթերի ուղևորների թիվը 3 հազար է:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։
Լրահոս
0