https://arm.sputniknews.ru/20250613/baqvum-vajrejq-katarats-odanaverum-hajer-kan-ara-abrahamjany-dimel-e-rd-ev-hh-agnnerin-90072653.html
Բաքվում վայրէջք կատարած օդանավերում հայեր կան. Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ և ՀՀ ԱԳՆ–ներին
Բաքվում վայրէջք կատարած օդանավերում հայեր կան. Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ և ՀՀ ԱԳՆ–ներին
Sputnik Արմենիա
Ուղևորների հարազատները դիմել են ՌՀՄ և ասել, որ Դուբայ մեկնող մեր հայրենակիցները դադարել են կապի դուրս գալ: 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T13:53+0400
2025-06-13T13:53+0400
2025-06-13T20:21+0400
հայաստան
հայ
հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել
ռուսաստանի հայերի միություն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50235966_0:99:1600:999_1920x0_80_0_0_68775d9b3c1250a805bd36b0e06fdbed.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ արտգործնախարարությանը` խնդրելով ամեն ինչ անել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌՀՄ մամուլի ծառայությունը։Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով հունիսի 13-ի առավոտյան ավելի քան 10 ինքնաթիռ վայրէջք է կատարել Բաքվում: Դրանց թվում են Մոսկվայից, Մինսկից, Կազանից Դուբայ մեկնող ինքնաթիռները։Միությունը նշում է, որ այդ չվերթերի ուղևորների թվում կան ծագումով հայ և հայկական ազգանունով քաղաքացիներ, որոնք ուղևորվում էին ԱՄԷ:Այդ ուղևորների հարազատները դիմել են ՌՀՄ և ասել, որ Դուբայ մեկնող մեր հայրենակիցները դադարել են կապի դուրս գալ:Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի ԱԳՆ-ին կոչ է անում հնարավոր ամեն բան անել Բաքվում ոչ սեփական կամքով վայրէջք կատարած հայերի անվտանգությունն ապահովելու համար։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/16/50235966_100:0:1523:1067_1920x0_80_0_0_2d64d1d3ff384ff7fd5af32ff1e5da78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ, հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել, ռուսաստանի հայերի միություն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
հայաստան, հայ, հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել, ռուսաստանի հայերի միություն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
Բաքվում վայրէջք կատարած օդանավերում հայեր կան. Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ և ՀՀ ԱԳՆ–ներին
13:53 13.06.2025 (Թարմացված է: 20:21 13.06.2025) Ուղևորների հարազատները դիմել են ՌՀՄ և ասել, որ Դուբայ մեկնող մեր հայրենակիցները դադարել են կապի դուրս գալ:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ արտգործնախարարությանը` խնդրելով ամեն ինչ անել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌՀՄ մամուլի ծառայությունը։
Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով հունիսի 13-ի առավոտյան ավելի քան 10 ինքնաթիռ վայրէջք է կատարել Բաքվում: Դրանց թվում են Մոսկվայից, Մինսկից, Կազանից Դուբայ մեկնող ինքնաթիռները։
Միությունը նշում է, որ այդ չվերթերի ուղևորների թվում կան ծագումով հայ և հայկական ազգանունով քաղաքացիներ, որոնք ուղևորվում էին ԱՄԷ:
«Հաշվի առնելով այն հայատյաց քաղաքականությունը, որ պաշտոնական Բաքուն տասնամյակներ շարունակ քարոզում և ներդնում է ադրբեջանական հասարակության մեջ, ինչպես նաև 44-օրյա պատերազմից առաջ և հետո Բաքվում հայտնված հայերի ձերբակալման և դաժան վերաբերմունքի հայտնի փաստերը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ՝ խնդրելով իրավիճակը իր վերահսկողության տակ վերցնել՝ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած օդանավով թռչող ՌԴ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից հնարավոր հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Այդ ուղևորների հարազատները դիմել են ՌՀՄ և ասել, որ Դուբայ մեկնող մեր հայրենակիցները դադարել են կապի դուրս գալ:
Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի ԱԳՆ-ին կոչ է անում հնարավոր ամեն բան անել Բաքվում ոչ սեփական կամքով վայրէջք կատարած հայերի անվտանգությունն ապահովելու համար։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։
Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ
նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։