https://arm.sputniknews.ru/20250613/baqvum-gtnvvogh-bvolvor-haj-gerineri-azatman-harcy-orakargajin-e-akh-qartughar-90068910.html
Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների ազատման հարցը օրակարգային է. ԱԽ քարտուղար
Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների ազատման հարցը օրակարգային է. ԱԽ քարտուղար
Sputnik Արմենիա
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հուսով է, որ գերիները հնարավորինս շուտ կվերադառնան Հայաստան։ 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T12:39+0400
2025-06-13T12:39+0400
2025-06-13T12:41+0400
հայաստան
ադրբեջան
գերի
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90067282_0:0:1160:653_1920x0_80_0_0_5e37ef4b3afb4946347b7291c3807a85.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարության համար Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների ազատման հարցը օրակարգային է։ «APRI Armenia» համաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նա հիշեցրեց, երբ 2023 թվականի դեկտեմբերի Ադրբեջանի հետ համաձայնություն էր ձեռք բերվել 32 հայ գերի ազատելու վերաբերյալ , դրանից առաջ հրապարակային գրեթե ոչ մի քննարկում չէր եղել այդ մասին։Գրիգորյանն ընդգծեց, որ իրենք շարունակելու են աշխատել գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Նա հուսով է, որ հնարավորինս շուտ նրանք կվերադառնան Հայաստան։Ադրբեջանի հետ գերիների հարցով կառուցողական խոսակցություն ընդհանրապես չի ստացվում. ՄիրզոյանՀիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։Բաքվում 2020 թվականից գերության մեջ գտնվող շուրջ 80 հայ է անհետացել. Սիրանուշ Սահակյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90067282_0:0:1028:771_1920x0_80_0_0_5ca0dc561dcf3888379d1b7c92a87bbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, գերի, արմեն գրիգորյան
հայաստան, ադրբեջան, գերի, արմեն գրիգորյան
Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների ազատման հարցը օրակարգային է. ԱԽ քարտուղար
12:39 13.06.2025 (Թարմացված է: 12:41 13.06.2025) ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հուսով է, որ գերիները հնարավորինս շուտ կվերադառնան Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարության համար Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների ազատման հարցը օրակարգային է։ «APRI Armenia» համաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«2020 թվականի պատերազմի ավարտից հետո մենք ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում գերիների ազատման ուղղությամբ։ Հաճախ բանակցությունների մանրամասների վերաբերյալ հրապարակային չենք խոսում, բայց, բնականաբար, լայնածավալ աշխատանք է կատարվում։ Հաճախ հրապարակային քննարկումները կարող են բացասական ազդեցություն ունենալ այս գործընթացների վրա»,–ասաց Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, երբ 2023 թվականի դեկտեմբերի Ադրբեջանի հետ համաձայնություն էր ձեռք բերվել
32 հայ գերի ազատելու վերաբերյալ , դրանից առաջ հրապարակային գրեթե ոչ մի քննարկում չէր եղել այդ մասին։
Գրիգորյանն ընդգծեց, որ իրենք շարունակելու են աշխատել գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Նա հուսով է, որ հնարավորինս շուտ նրանք կվերադառնան Հայաստան։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։