00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը Պուտինին և Միշուստինին շնորհավորել է Ռուսաստանի օրվա առիթով

© Sputnik / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2025
Բաժանորդագրվել
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը համոզված է, որ հայ–ռուսական հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն։ Այս մասին ասված է Փաշինյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում։ Նա Պուտինին, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին և ռուսաստանցիներին շնորհավորել է երկրի ազգային տոնի` Ռուսաստանի օրվա առիթով։
Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների ժառանգորդության խորհրդանիշը։ Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ։
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների բարօրության»,- ասված է Պուտինին հղված ուղերձում։
Միշուստինին ուղղված ուղերձում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջև հետևողական բազմամակարդակ համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ՝ նպաստելով փոխշահավետ նախագծերի իրականացմանը և երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը։
Նա ՌԴ ղեկավարներին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։
Լրահոս
0