https://arm.sputniknews.ru/20250612/pashinjany-cavakcutjun-e-hajtnel-hndkastanum-inqnatiri-kvortsanman-kapakcutjamb-90037278.html
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին: 12.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-12T17:37+0400
2025-06-12T17:37+0400
2025-06-12T17:39+0400
նիկոլ փաշինյան
ցավակցություն
հնդկաստան
ինքնաթիռ
վթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0c/90029304_0:167:1600:1067_1920x0_80_0_0_8112abd5ffce456214fdce908ddade3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Նա ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին:Ավելի վաղ ցավակցություն էր հայտնել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:Հիշեցնենք, որ հունիսի 12-ին «Air India» ընկերությանը պատկանող «Boeing 787» ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո կործանվել է Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում։ Ըստ «Flightradar»–ի` ազդանշանն անհետացել է թռիչքից գրեթե մեկ րոպե անց։Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի ևս 10 անդամ։ Օդանավում գտնվողներից 169–ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 53–ը՝ Մեծ Բրիտանիայի, 7–ը՝ Պորտուգալիայի, 1–ը՝ Կանադայի:Ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի փրկվել։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0c/90029304_160:0:1583:1067_1920x0_80_0_0_751a3f9407c2f2afbbd06c806a1521ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ցավակցություն, հնդկաստան, ինքնաթիռ, վթար
նիկոլ փաշինյան, ցավակցություն, հնդկաստան, ինքնաթիռ, վթար
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
17:37 12.06.2025 (Թարմացված է: 17:39 12.06.2025) ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Նա ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին:
«Խորապես վշտացած եմ Ահմադաբադում ուղևորատար ինքնաթիռի կործանման ողբերգական լուրից։ Մեր աղոթքներում զոհերն են, բոլոր տուժածներն ու նրանց ընտանիքները», - գրել է Փաշինյանը X ցանցի իր էջում։
Ավելի վաղ ցավակցություն էր հայտնել նաև ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին «Air India» ընկերությանը պատկանող «Boeing 787» ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո
կործանվել է Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում։ Ըստ «Flightradar»–ի` ազդանշանն անհետացել է թռիչքից գրեթե մեկ րոպե անց։
Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի ևս 10 անդամ։ Օդանավում գտնվողներից 169–ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 53–ը՝ Մեծ Բրիտանիայի, 7–ը՝ Պորտուգալիայի, 1–ը՝ Կանադայի:
Ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի փրկվել։