00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրբելիների թանգարանը ևս միացվում է Հայաստանի պատմության թանգարանին

© Photo : Press office of the History Museum of ArmeniaՊատմության թանգարանը
Պատմության թանգարանը - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2025
Պատմության թանգարանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում չի նախատեսվում, տնօրենը դառնալու է մասնաճյուղի վարիչ, իսկ հաշվապահը՝ էքսկուրսավար։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik․ Ծաղկաձորում գործող Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիացվի Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես մասնաճյուղ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց այսօր կառավարության նիստում։ Ըստ հիմնավորման՝ մինչև 1993 թվականը թանգարանը եղել է Պատմության թանգարանի մասնաճյուղ, հետագայում վերակազմակերպվել է որպես առանձին պետական ոչ առևտրային կազմակերպություն։
«Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանը արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել ինչպես նաև ներգրավել ներդրումներ և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը»,- նշված է հիմնավորման տեքստում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հիմնավորմամբ՝ վերակազմակերպումը հնարավորություն կտա hանրությանը մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ, նաև թանգարանը կհամալրի նոր ներուժով: Ընդգծվում է, որ վերակազմակերպման գործընթացն իրականացվում է մշակույթի բնագավառի համընդհանուր բարեփոխումների համատեքստում, որը միտված է ռեսուրսների նպատակային բաշխմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը: Թանգարանի 8 հաստիքներից կրճատում չի լինելու, տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։
Նշվում է, որ նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կառավարության նիստում որոշման նախագիծ ընդունվեց, ըստ որի՝ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը միացվում է Հայաստանի պատմության թանգարանին և վերակազմակերպվում որպես մասնաճյուղ։
Լրահոս
0