https://arm.sputniknews.ru/20250612/kartsh-bajc-karucvoghakan-amnum-rd-despany-patmel-e-inchi-masin-e-khvosel-trampi-het-89994438.html
«Կարճ, բայց կառուցողական». ԱՄՆ–ում ՌԴ դեսպանը պատմել է` ինչի մասին է խոսել Թրամփի հետ
«Կարճ, բայց կառուցողական». ԱՄՆ–ում ՌԴ դեսպանը պատմել է` ինչի մասին է խոսել Թրամփի հետ
Sputnik Արմենիա
Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո բացահայտել է Մոսկվայի և Վաշինգտոնի երկխոսության թեմաները: 12.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-12T09:32+0400
2025-06-12T09:32+0400
2025-06-12T10:06+0400
ամն
ռուսաստան
դոնալդ թրամփ
ալեքսանդր դարչիև
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0c/89993539_104:95:1527:896_1920x0_80_0_0_85f0933027a9396ca90403d782c06ef1.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումը կարճ է տևել, բայց անցել է կառուցողական մթնոլորտում: Այս մասին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցերին։Հունիսի 11-ին Վաշինգտոնում ռուսական դիվանագիտական առաքելության աղբյուրները հայտնել էին, որ Դարչիևը իր հավատարմագրերն է հանձնել Թրամփին:Նրա խոսքով՝ հավատարմագրերի հանձնման արարողությունը երկարատև խոսակցություն չի ենթադրում, սակայն ամերիկացի առաջնորդը հնարավորություն է գտել անձամբ ընդունելու Ռուսաստանի դեսպանին Ռուսաստանի օրվա նախօրեին:Շփման ընթացքում կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության փոխադարձ դիրքորոշումը:«Մենք ասել ենք, որ պետք է վերականգնել հարաբերությունները՝ համաձայն այն հանձնարարականի, որը նախագահներ Պուտինն ու Թրամփը տվել են հեռախոսազրույցի ընթացքում»,– նշել է դեսպանը:Դարչիևը նաև վստահեցրել է ԱՄՆ նախագահին, որ պատրաստ է աշխատել ռուս-ամերիկյան կապերի բարելավման ուղղությամբ:«Իմ ունեցած հրահանգների համաձայն՝ կանեմ հնարավորը մեր երկրների միջև հարաբերությունները ողջախոհության մակարդակ վերադարձնելու համար»,– հայտարարել է նա:Դեսպանը հավելել է, որ փոխըմբռնումը ձեռք է բերվել, և այժմ պահանջվում է անցնել գործնական քայլերի: Նրա խոսքով՝ կարևորն այն է, որ կողմերը լռությունից և միակողմանի հայտարարություններից անցել են բարդ, բայց կառուցողական երկխոսության: Այժմ անհրաժեշտ է շարունակել աշխատել այդ ուղղությամբ։Կուտակված շատ բան կա, հազիվ թե արագ արդյունքներ լինեն. Պեսկովը` ՌԴ–ԱՄՆ շփումների մասին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Полный ответ российского посла в Вашингтоне Александра Дарчиева на вопрос РИА Новости о том, как прошла встреча с Трампом
Sputnik Արմենիա
Полный ответ российского посла в Вашингтоне Александра Дарчиева на вопрос РИА Новости о том, как прошла встреча с Трампом.
2025-06-12T09:32+0400
true
PT1M07S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0c/89993539_241:135:1250:892_1920x0_80_0_0_5b800ab1e23bec0211139c4a91e9015f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, դոնալդ թրամփ, ալեքսանդր դարչիև, видео, տեսանյութ, տեսանյութեր
ամն, ռուսաստան, դոնալդ թրամփ, ալեքսանդր դարչիև, видео, տեսանյութ, տեսանյութեր
«Կարճ, բայց կառուցողական». ԱՄՆ–ում ՌԴ դեսպանը պատմել է` ինչի մասին է խոսել Թրամփի հետ
09:32 12.06.2025 (Թարմացված է: 10:06 12.06.2025) Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո բացահայտել է Մոսկվայի և Վաշինգտոնի երկխոսության թեմաները:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումը կարճ է տևել, բայց անցել է կառուցողական մթնոլորտում: Այս մասին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը՝ պատասխանելով
ՌԻԱ Նովոստիի հարցերին։
Հունիսի 11-ին Վաշինգտոնում ռուսական դիվանագիտական առաքելության աղբյուրները հայտնել էին, որ Դարչիևը իր հավատարմագրերն է հանձնել Թրամփին:
Նրա խոսքով՝ հավատարմագրերի հանձնման արարողությունը երկարատև խոսակցություն չի ենթադրում, սակայն ամերիկացի առաջնորդը հնարավորություն է գտել անձամբ ընդունելու Ռուսաստանի դեսպանին Ռուսաստանի օրվա նախօրեին:
«ԱՄՆ նախագահը ժամանակ էր գտել, որպեսզի ընդունի հավատարմագրերի բնօրինակները և անձամբ ծանոթանա հենց Ռուսաստանի օրվա նախօրեին»,– ընդգծել է Դարչիևը:
Շփման ընթացքում կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության փոխադարձ դիրքորոշումը:
«Մենք ասել ենք, որ պետք է վերականգնել հարաբերությունները՝ համաձայն այն հանձնարարականի, որը նախագահներ Պուտինն ու Թրամփը տվել են հեռախոսազրույցի ընթացքում»,– նշել է դեսպանը:
Դարչիևը նաև վստահեցրել է ԱՄՆ նախագահին, որ պատրաստ է աշխատել ռուս-ամերիկյան կապերի բարելավման ուղղությամբ:
«Իմ ունեցած հրահանգների համաձայն՝ կանեմ հնարավորը մեր երկրների միջև հարաբերությունները ողջախոհության մակարդակ վերադարձնելու համար»,– հայտարարել է նա:
Դեսպանը հավելել է, որ փոխըմբռնումը ձեռք է բերվել, և այժմ պահանջվում է անցնել գործնական քայլերի: Նրա խոսքով՝ կարևորն այն է, որ կողմերը լռությունից և միակողմանի հայտարարություններից անցել են բարդ, բայց կառուցողական երկխոսության: Այժմ անհրաժեշտ է շարունակել աշխատել այդ ուղղությամբ։