https://arm.sputniknews.ru/20250612/irany-hishecnum-e-baqvin-karmir-gtseri-masin-pvoghvosjany-velajatii-hajtararutjan-masin-89975609.html
Իրանը հիշեցնում է Բաքվին «կարմիր գծերի» մասին. Պողոսյանը՝ Վելայաթիի հայտարարության մասին
Իրանը հիշեցնում է Բաքվին «կարմիր գծերի» մասին. Պողոսյանը՝ Վելայաթիի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Ադրբեջանի և Թուրքիայի ինտենսիվ զորավարժությունների ֆոնին, այդ թվում՝ Նախիջևանում, Իրանը կարող է չբացառել Բաքվի կողմից հնարավոր էսկալացիան։ 12.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-12T08:55+0400
2025-06-12T08:55+0400
2025-06-12T08:55+0400
«զանգեզուրի միջանցք»
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
թուրքիա
բենիամին պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1b/63569371_0:218:1440:1028_1920x0_80_0_0_783d9f3ae793938ff1ddad72aa439d45.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իրանը կրկին զգուշացրել է Ադրբեջանին «կարմիր գծերը» հատելու անթույլատրելիության մասին, Երևանում անցկացվող APRI համաժողովի շրջանակում, մեկնաբաելով ԻԻՀ–ի Գերագույն առաջնորդի խորհրդականի հայտարարությունը, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ, APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։Ավելի վաղ Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը։ «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն. ինչպես կանցնի Բաքվից Նախիջևան նոր երթուղին Իրանի տարածքովՊողոսյանի խոսքով՝ անցյալում Իրանը բազմիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ Թեհրանը դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Եվ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո հայտարարություններ են եղել այն մասին, որ Իրանը մեծ դեր է խաղացել հարձակումը կանգնեցնելու կամ զինադադարի հասնելու գործում։Նրա խոսքով՝ կարելի է հիշել նաև Այաթոլլահ Խամենեիի նմանատիպ հայտարարությունները մի քանի տարի առաջ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումների ժամանակ։Նա ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ինտենսիվ զորավարժությունների վրա, այդ թվում Նախիջևանում, դրանցում Թուրքիայի և Պակիստանի մասնակցությանը։«Իրանը գուցե որոշակի մտահոգություններ ունի, որինչ–որ մի բան Ադրբեջանը կարող է փորձել անել և հերթական անգամ հստակ ուղերձ է հղում, որ սա Իրանի համար «կարմիր գծերի» խախտում է», – նշեց Պողոսյանը։Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման բացակայությունը վերջին երկու տարվա ընթացքում կապված է նաև Իրանի դիրքորոշման հետ։ Թեհրանը այդ հարցում լուրջ դեր է խաղացել և խաղում է։Պետք է նշել, որ Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն դեմ է արտահայտվում Հայաստանով արտատարածքային միջանցքին, որի բացումը պնդում են Թուրքիան և Ադրբեջանը։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1b/63569371_0:0:1440:1080_1920x0_80_0_0_e7fda6570b24ab6398a04aacbe85315e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զանգեզուրի միջանցք», իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, թուրքիա, բենիամին պողոսյան
«զանգեզուրի միջանցք», իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, թուրքիա, բենիամին պողոսյան
Իրանը հիշեցնում է Բաքվին «կարմիր գծերի» մասին. Պողոսյանը՝ Վելայաթիի հայտարարության մասին
Ադրբեջանի և Թուրքիայի ինտենսիվ զորավարժությունների ֆոնին, այդ թվում՝ Նախիջևանում, Իրանը կարող է չբացառել Բաքվի կողմից հնարավոր էսկալացիան։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իրանը կրկին զգուշացրել է Ադրբեջանին «կարմիր գծերը» հատելու անթույլատրելիության մասին, Երևանում անցկացվող APRI համաժողովի շրջանակում, մեկնաբաելով ԻԻՀ–ի Գերագույն առաջնորդի խորհրդականի հայտարարությունը, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ, APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։
Ավելի վաղ Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ
Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը։ Պողոսյանի խոսքով՝ անցյալում Իրանը բազմիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ Թեհրանը դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Եվ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո հայտարարություններ են եղել այն մասին, որ Իրանը մեծ դեր է խաղացել հարձակումը կանգնեցնելու կամ զինադադարի հասնելու գործում։
Նրա խոսքով՝ կարելի է հիշել նաև Այաթոլլահ Խամենեիի նմանատիպ հայտարարությունները մի քանի տարի առաջ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումների ժամանակ։
«Ինչու հիմա հրապարակային հայտարարություն արվեց։ Տարբերակ մեկ` սա պարզապես հերթական հարցազրույցն է և պետք չէ այստեղ փնտրել ինչ–որ բարդ սխեմաներ։ Տարբերակ երկու` քանի որ նաև նույն պետքարտուղարը վերջերս հայտարարեց, որ կա էսկալացիայի վտանգ, մենք ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունը լսեցինք ՀԱՊԿ–ի նիստերից մեկում, որ Սյունիքում կա անկայունության վտանգ։ Տարբերակ երկու, որ Իրանը ևս գուցե ինչ–որ անհնագստություն ունի», – ասաց Պողոսյանը։
Նա ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ինտենսիվ զորավարժությունների վրա, այդ թվում Նախիջևանում, դրանցում Թուրքիայի և Պակիստանի մասնակցությանը։
«Իրանը գուցե որոշակի մտահոգություններ ունի, որինչ–որ մի բան Ադրբեջանը կարող է փորձել անել և հերթական անգամ հստակ ուղերձ է հղում, որ սա Իրանի համար «կարմիր գծերի» խախտում է», – նշեց Պողոսյանը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման բացակայությունը վերջին երկու տարվա ընթացքում կապված է նաև Իրանի դիրքորոշման հետ։ Թեհրանը այդ հարցում լուրջ դեր է խաղացել և խաղում է։
Պետք է նշել, որ Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն դեմ է արտահայտվում Հայաստանով արտատարածքային միջանցքին, որի բացումը պնդում են Թուրքիան և Ադրբեջանը։