https://arm.sputniknews.ru/20250612/hndkastani-ishkhanutjunnery-hajtnaberel-en-inqnatiri-vtaric-voghj-mnacats-2-mardu-ani-90040750.html
Հնդկաստանի իշխանությունները հայտնաբերել են ինքնաթիռի վթարից ողջ մնացած մարդու. ANI
Հնդկաստանի իշխանությունները հայտնաբերել են ինքնաթիռի վթարից ողջ մնացած մարդու. ANI
Sputnik Արմենիա
Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը կարող է շարունակել աճել, քանի որ այն ընկել է բնակելի տարածքում: 12.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-12T18:41+0400
2025-06-12T18:41+0400
2025-06-12T18:53+0400
հնդկաստան
ինքնաթիռ
վթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0c/90036527_0:55:1600:955_1920x0_80_0_0_a173236c7fa7d5fab4ce09ac8d98a302.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հնդկաստանի ոստիկանությունը հայտնաբերել է ինքնաթիռի վթարից ողջ մնացած մարդու, հաղորդում է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Ահմադաբադի ոստիկանության ներկայացուցիչ Գյանենդրու Սինգհ Մալիքին:Ոստիկանության ներկայացուցիչը հավելել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը կարող է շարունակել աճել, քանի որ այն ընկել է բնակելի տարածքում:Հիշեցնենք, որ հունիսի 12-ին «Air India» ընկերությանը պատկանող «Boeing 787» ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո կործանվել է Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում։ Ըստ «Flightradar»–ի` ազդանշանն անհետացել է թռիչքից գրեթե մեկ րոպե անց։Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի ևս 10 անդամ։ Օդանավում գտնվողներից 169–ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 53–ը՝ Մեծ Բրիտանիայի, 7–ը՝ Պորտուգալիայի, 1–ը՝ Կանադայի:Ավելի վաղ նշվում էր, որ ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի փրկվել։ Գուջարաթ նահանգում Boeing 787 Dreamliner ուղևորատար ինքնաթիռի կործանումը դարձել է այդ կարգի օդանավերի վթարի առաջին դեպքը, որի հետևանքով մարդիկ են զոհվել, գրում է ավիացիոն պատահարներն ուսումնասիրող Aviation Safety Network պորտալը:
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0c/90036527_110:0:1533:1067_1920x0_80_0_0_61c104ef24f87d896726b99ddddd79fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, ինքնաթիռ, վթար
հնդկաստան, ինքնաթիռ, վթար
Հնդկաստանի իշխանությունները հայտնաբերել են ինքնաթիռի վթարից ողջ մնացած մարդու. ANI
18:41 12.06.2025 (Թարմացված է: 18:53 12.06.2025) Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը կարող է շարունակել աճել, քանի որ այն ընկել է բնակելի տարածքում:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հնդկաստանի ոստիկանությունը հայտնաբերել է ինքնաթիռի վթարից ողջ մնացած մարդու, հաղորդում է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Ահմադաբադի ոստիկանության ներկայացուցիչ Գյանենդրու Սինգհ Մալիքին:
«Ոստիկանությունը մեկ ողջ մնացածի հայտնաբերել է 11Ա տեղում (ինքնաթիռի սրահում-խմբ.)», - գործակալությանը հայտնել է ոստիկանը։
Ոստիկանության ներկայացուցիչը հավելել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը կարող է շարունակել աճել, քանի որ այն ընկել է բնակելի տարածքում:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին «Air India» ընկերությանը պատկանող «Boeing 787» ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո
կործանվել է Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում։ Ըստ «Flightradar»–ի` ազդանշանն անհետացել է թռիչքից գրեթե մեկ րոպե անց։
Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի ևս 10 անդամ։ Օդանավում գտնվողներից 169–ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 53–ը՝ Մեծ Բրիտանիայի, 7–ը՝ Պորտուգալիայի, 1–ը՝ Կանադայի:
Ավելի վաղ նշվում էր, որ ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի փրկվել։
Գուջարաթ նահանգում Boeing 787 Dreamliner ուղևորատար ինքնաթիռի կործանումը դարձել է այդ կարգի օդանավերի վթարի առաջին դեպքը, որի հետևանքով մարդիկ են զոհվել, գրում է ավիացիոն պատահարներն ուսումնասիրող Aviation Safety Network պորտալը: